Գազայի հատվածում սպանված պաղեստինցիների թիվը հասել է 200-ի՝ այդ թվում 58 երեխա
Իսրայելի զինված ուժերն այսօր վաղ առավոտից սկսել են Գազայի հատված ավիահարվածների հերթական շարքը՝ Իսրայելի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուի հայտարարությունից ժամեր անց, որն ասել էր, որ Պաղեստինյան անկլավի վրա հարձակումները սկսվելու են: Այս մասին գրում է Al Jazeera-ն։
Պայթյունները ցնցել են Գազայի քաղաքը հյուսիսից հարավ, որն ավելի ծանր էր, ավելի լայն և ավելի երկար տևեց, քան կիրակի օրը, և հասցված ավիահարվածներից սպանվել է 42 պաղեստինցի, կան տասնյակ վիրավորներ: Հաղորդվում է, որ մեկ պաղեստինցի վիրավորվել է:
Առնվազն 198 մարդ, այդ թվում՝ 58 երեխա, սպանվել են Գազայի հատվածում, մեկ շաբաթ առաջ սկսված վերջին բռնություններից ի վեր: Վիրավորվել են նաև ավելի քան 1300 պաղեստինցիներ:
Ավելի վաղ Գազայի հատվածը ղեկավարող «Համաս» խմբավորումը հրթիռներ էր արձակել իսրայելական Աշկելոն և Բերշեբա քաղաքների ուղղությամբ: Իսրայելը հայտնել է 10 զոհվածների մասին, այդ թվում՝ երկու երեխաների:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կիրակի քննարկում անցկացրեց, բայց չկարողացավ համաձայնության գալ նույնիսկ համատեղ հայտարարության վերաբերյալ: Չինաստանը հայտնել է, որ հենց ԱՄՆ-ն է խոչընդոտում «մեկ ձայնով» խոսելու ԱԽ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի