2025-ին քրեակատարողական հիմնարկում սև հաց ես մուրալու. Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին
«Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենք երկար ժամանակ է բզկտում են Զանգեզուրը: Շատ ճիշտ է ասում, ինքնախոստովանական ցումունք է տալիս»,- անդրադառնալով ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի արած հայտարարությանը՝ այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա նշեց, որ տարածքները բզկտելուց բացի, իշխանությունները նաև Սյունիքի համայնքապետերին են անհիմն ձերբակալում և նրանց դեմ շինծու քրեական գոծեր հարուցում, որոնք, սակայն, հետագայում դատավորների օբյեկտիվ քննության շնորհիվ չեն հաստատվում:
Անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարություններին՝ Պետրոսյանը նկատեց, որ նրանք իրականացնում են հակառուսական քայլեր և միևնույն ժամանակ հայտարարում՝ թե չպետք է նսեմացնել ռուսական գործոնը:
«Մի կողմից ասում են՝ ռուսներն են մեղավոր այս ամենի մեջ, մյուս կողմից էլ ասում են, որ ռուսական գործոնը չպետք է նսեմացնել»,- չնշելով հայտարարություն արած իմքայլական պատգամավորի անունը՝ վերջինիս խոսքերը մեջբերեց Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ իշխանության արբանյակները սկսել են շրջանառել այն գաղափարը, թե պետք է պատրաստ լինել վատ զարգացումների, ինչից կարելի է ենթադրել, որ մինչև հիմա ժողովուրդը լավ էր իրեն զգում, սրանից հետո պետք է պատրաստվել վատին:
«Սրանք ուզում են հասկացնել, որ մենք չզարմանանք, որ մի օր առավոտյան մեր դուռը Երևանում ծեծեն թուրքերը»,- նշեց նա:
Պատգամավորը հայտարարեց, որ դեմ է Փաշինյանի օրոք ընտրությունների գնալուն, քանի որ կանխատեսում է՝ նա կդիմի անթուլատրելի քայլերի:
Գևորգ Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր իրականացնում է հայաստանակործան գործունեություն և պետք է նրան օր առաջ հեռացնել, բայց գլխավոր նպատակը դա չէ:
«Երբ ընդդիմադիր որոշ ուժեր ասում են, որ մեր նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, ապա ժողովուրդն այն ընկալում է որպես աթոռակռիվ: Նա ո՞վ է, որ րա հեռացումը նպատակ լինի, հեռացումը միջոց է Հայաստանը և հայ ժողովրդին այս վիճակից դուրս բերելու համար»,- նկատեց անկախ պատգամավորը:
Անդրադառնալով դասախոսների և գիտնականների աշխատավարձերը 2025 թվականին բարձրացնելու մասին Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս արած նախընտրական հայտարարությանը՝ Գևորգ Պետրոսյանը դիմեց վերջինիս. «Փաշինյան, դու 2025 թվականին քրեակատարողական հիմնարկում սև հաց ես մուրալու, դու ի՞նչ գործ ունես այդ թվի համար խոստումներ տալու հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են