ԵԽԽՎ հանձնաժողովն այսօր քննարկելու է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը
Այսօր տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ։
Ինչպես տեղեկանում ենք հանձնաժողովից, նիստի քննարկման թեմաներից մեկն էլ լինելու է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը, ինչպես նաև Covid-19 պատվաստումների անձնագրերի վերաբերյալ զեկույցների ընդունումը, կլիմայի փոփոխության համար իրավական պատասխանատվություն, կոռուպցիայի դեմ պայքարը՝ որպես քաղաքական պատասխանատվության ընդհանուր սկզբունք։
Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցի առցանց քննարկմանը մասնակցելու են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը, Բաքվի մարդու իրավունքների ակումբի նախագահ Ռասուլ Ջաֆարովը։
Հարակից հրապարակումներ`
- Լեյլա Յունուսը Բաքվում դատապարտվեց 8.5 տարվա ազատազրկման
- ԵԽ հանձնակատար Մուժնիեկսը միջամտում է ՄԻԵԴ-ում Արիֆ և Լեյլա Յունուսների գործին
- Հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը դատապարտվել է 6.5 տարի ազատազրկման
- Ադրբեջանում ձերբակալված Լեյլա Յունուսն արժանացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի անվան պարգևի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա