
Ինդոնեզիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութերի խմբաքանակի օգտագործումը
Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունը կասեցրել է AstraZeneca կորոնավիրուսի պատվաստանյութի շուրջ 450,000 դոզայի բաշխումը՝ պատվաստումից 11 օր անց հիվանդներից մեկի մահից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ թերթի, մայիսի 5-ին 22-ամյա մի տղամարդ պատվաստվել է AstraZeneca-ով, որից հետո, նրա ընտանիքի անդամների խոսքով, տղամարդու մոտ սկսվել են գլխացավեր, ջերմություն և մկանային ցավեր։ Մեկ օր անց նրա ախտանիշները սրվել են, և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ և նա մահացել է:
Հիվանդի մահից հետո Առողջապահության նախարարությունը հանձնարարել է ստացված խմբաքանակի մնացած պատվաստանյութերն ուղարկել տեղական կարգավորող մարմնին՝ ստուգման։ Հաղորդվում է, որ այդ որոշումն ընդունվել է կիրակի օրը:
Նշվում է, որ սա AstraZeneca- ի CTMAV547-ի խմբաքանակն է, որը ձեռք է բերել երկիրը՝ միջազգային COVAX մեխանիզմի ներքո: Նախարարության տվյալներով, այս խմբաքանակից մինչ այժմ մնացել է 448, 480 դոզա: Գործակալությունը նշում է, որ պատվաստանյութի մեծ մասն օգտագործվել է Ինդոնեզիայի զինված ուժերի անդամներին, ինչպես նաև Ջակարտայում և Հյուսիսային Սուլավեսիի պետական և մասնավոր հատվածի աշխատակիցներին պատվաստելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Կանադայում «AstraZeneca»-ով պատվաստումից հետո առաջին մահն է գրանցվել
- Իսպանիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո զինծառայող է մահացել
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին