Իսրայելում ոստիկանությունը գնդակահարել է պաղեստինցուն, որը մեքենայով բախվել էր անցակետին
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ իրավապահները սպանել են պաղեստինցի վարորդին, որն իր մեքենայով բախվել էր ոստիկանության անցակետին՝ վիրավորելով վեց սպայի: Reuters-ի տարածած տեղեկությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Դեպքը տեղի է ունեցել Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ քաղաքում:
Գործակալության տվյալներով՝ մեքենան մեծ արագությամբ բախվել է ճանապարհի անցակետին, ինչը ոստիկանության կարծիքով կանխամտածված է եղել: Սպաները կրակ են բացել՝ սպանելով վարորդին, որի անունը չի հաղորդվում:
Մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի սահմանագծում սկսվել է վերջին տարիների ամենամեծ սրացումը: Իսրայելի բանակը և Գազայի հատվածի Պաղեստինյան խմբավորումները շարունակում են փոխադարձ հրթիռակոծումը Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո, որը սկսվել էր այն պատճառով, որ Իսրայելի դատարանի որոշմամբ արաբական ընտանիքներից վերցվել էին Շեյխ Ջարրահ թաղամասում գտնվող տները:
Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Հայտնում են, որ Իսրայելում 11 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ զինվոր: Իսրայելում տուժածների թիվը հասնում է ավելի քան 500-ի:
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմի և Պաղեստինի հարցերով ԱՄՆ-ն պատվիրակ է ուղարկել Թել Ավիվ
- Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում գտնվող բնակելի շենք են ոչնչացրել
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի