Իսրայելական սինագոգի փլուզման հետևամքով տուժածների թիվը հասել է 219-ի
Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Գիվատ-Զեևի սինագոգում ամբիոնի փլուզման արդյունքում 219 մարդ է վիրավորվել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է «Ynet»-ը:
Ըստ բժիշկների՝ վիրավորների մեծ մասի վիճակը մտահոգության տեղիք չի տալիս, սակայն 15 տուժած գտնվում են ծանր վիճակում:
«Ynet»-ը նշում է, որ փլուզված սինագոգի ամբիոնը ժամանակավորապես կանգնեցվել է՝ Շավուոտը նշելու համար: Փլուզման պահին ամբիոնին եղել են հարյուրավոր մարդիկ:
Գիվատ-Զեևի սինագոգում ամբիոնի փլուզումը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Երկու մարդ էր զոհվել՝ 12-ամյա մի տղա և 40-ամյա կին:
Փլուզումից հետո պարզվել է, որ սինագոգի շինարարությունն ավարտված չէր և գործելու թույլտվություն չուներ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի