Կարեն Հովհաննիսյան. Վարդենիսի դիրքերում գրեթե ոչինչ չի փոխվել, թուրքը դեռ վրանները խփած, դիրքավորված նստած է
Ռազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է.
«Առավոտ շուտ փոխարեն կարդամ Վարդենիսի դիրքերի հետ բերելու մասին, կարդում եմ ինչ-որ քաղաքական մեղադրանքների մասին։
Ինչ-որ գիշերային օպերացիա է եղել, և ներքին քաղաքական դաշտում ռուսի գլխավորած բանակցություններից ոգևորված որոշ մարդիկ, ովքեր իրենց հանդգնում են քաղաքական գործիչ համարել, սկսել են մեծ-մեծ բրթել։
Հիշեցնեմ ուղղակի, որ Վարդենիսի դիրքերում գրեթե ոչինչ չի փոխվել, թուրքը դեռ վրանները խփած, դիրքավորված նստած է։
Հիշեցնեմ, որ մեր գերիների հարցը դեռ չեք լուծել այ բանակցնողներ, հիշեցնեմ նաև, որ ադրբեջան կոչվող արհեստածին պետությունում ակտիվորեն շրջանառվում է իրենց խոստացած միջանցքի և այլնի մասին։
Երկիրս, Հայրենիքս դարձրեցիք ձեր համար խոպանատեղի, ու դեռ երես ունեք խոսում եք․․․»։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչների հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը, ինչին բազմաթիվ քաղաքացիներ էին արձագանքել։
«Թշնամու առաջ պաշարված բերդերի դռներ բացողների ու հարձակման ճանապարհներ ցույց տվողների հոգեզավակները հիմա նոր անուններ ունեն՝ վահեհակոբյաններ, հրանտբագրատյաններ, նաիրազոհրաբյաններ»,-գրել էր նա։
Օգտատերերից մեկն էլ, ի պատասխան Թորոսյանի մեղադրանքի, հիշեցրել էր ադրբեջանցի իրավապաշպան, մարդու իրավունքների և ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմեդ Շահիդովի թվիթերյան գրառումը՝ հուշելով, թե ով է թշնամու աջակիցը Հայաստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան