Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ընթացքում ներկայացվում են բազմաթիվ պրեմիերաներ
Մայիսի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի փակման համերգը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Հայկ Բոյաջյանի Թավջութակի կոնցերտը, Ադամ Խուդոյանի Թավջութակի թիվ 2 կոնցերտը, ինչպես նաև Միխայիլ Կոկժաևի Սիմֆոնիկ պատկեր «Ալպիական դիմակահանդես» ստեղծագործությունը։ Նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Արամ Թալալյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:
Փառատոնի ընթացքում ներկայացվում են նաև բազմաթիվ պրեմիերաներ։ Մայիսի 22-ի համերգի ընթացքում առաջին անգամ կհնչի Հայկ Բոյաջյանի Թավջութակի կոնցերտը։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գլխավոր նպատակն է ձայնագրել, տեսագրել, թվայնացնել, տարածել, հանրահռչակել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ներառելով նաև ժամանակակիցներին:
Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները