
Վ․ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանի հետ` քննարկելով երկկողմ հարաբերություններն ու Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը:
«Մայիսի 17-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանում և ՌԴ խաղաղապահ զորակազմի հանձնարարությունների իրականացման շրջաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։