Երկու քաղաքացի ընկել է Հրազդան գետը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 17-ին, ժամը 21:46-ին ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի ընկել է Հրազդան գետը, քաղաքացիներից մեկին հաջողվել է դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Տեղում իրականացվում են քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները։