Չավուշօղլու. Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել Պաղեստինում
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) արտահերթ նիստին անդրադարձել է վերջին օրերին պաղեստինաիսրայելական հակամարտության սրացմանը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Չավուշօղլուն նշել է. «Ժամանակն է Պաղեստինում ցույց տալ մեր միասնականությունն ու վճռականությունը: Իսլամադավան համայնքը (ումմա) մեզնից ակնկալում է ղեկավարում: Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել»:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պատասխանատու է պաղեստինցի խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար: Եվ այդ պատասխանատվության կարևոր մասն ընկած է «Իսլամական համագործակցության կազմակերպության» վրա:
«Մենք պետք է աշխատենք ստեղծել պաղեստինցի քաղաքացիական անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմ՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2018-ի հունիսին ընդունած բանաձևի: Այս նախաձեռնությունը պետք է ներառի նաև ֆիզիկական պաշտպանություն միջազգային ուժերի ստեղծման միջոցով, որոնք կունենան շահագրգիռ երկրների ռազմական և ֆինանսական աջակցությունը»,-ասել է Չավուշօղլուն:
Նա նաև հայտնել է, որ Իսրայելն անտեսում է բոլոր նախազգուշացումները՝ այդպիսով ճանապարհ բացելով նոր ողբերգության առաջ:
Հարակից հրապարակումներ`
- Պաղեստինցիներն իրենք են շտապում թույլ չտալ Էրդողանին՝ «կրակից շագանակներ հանել»․ Արմեն Պետրոսյան
- Իսրայելում ոստիկանությունը գնդակահարել է պաղեստինցուն, որը մեքենայով բախվել էր անցակետին
- Երուսաղեմի և Պաղեստինի հարցերով ԱՄՆ-ն պատվիրակ է ուղարկել Թել Ավիվ
- Էրդողան․Թուրքիան աջակցում է Երուսաղեմին նույն վճռականությամբ, ինչպես Ադրբեջանին՝ Ղարաբաղում
- Էրդողանը՝ Պուտինին․ Անհրաժեշտ է պաղեստինցիներին պաշտպանելու համար տարածաշրջան միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել
- Իսրայել-Պաղեստին․ Երկու կողմերի միջև երկարատև և չկարգավորված հակամարտությունը կրկին մոլեգնում է
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի