
Չինաստանի ԱԳՆ-ն աջակցում է պատվաստանյութերի սեփականությունը վերացնելու առաջարկին
Չինաստանի իշխանություններն աջակցում են զարգացող մի շարք երկրների դիրքորոշմանը, որոնք անհրաժեշտ են համարում վերացնել համապատասխան դեղերի մտավոր սեփականության իրավունքը: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չաո Լիջյանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ինչ վերաբերում է կորոնավիրուսային պատվաստանյութերի մտավոր սեփականության իրավունքը վերացնելու շատ զարգացող երկրների խնդրանքներին, Չինաստանը բացարձակ ըմբռնումով և աջակցությամբ է ընդունում այդ դիրքը»,- ասել է նա հերթական ճեպազրույցում:
Դիվանագետի խոսքով, Պեկինը պատրաստ է խթանել պատվաստանյութերի արդար բաշխումը աշխարհում և «ամեն ինչ անելու է դրանց մատչելիությունն ապահովելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Ինդոնեզիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութերի խմբաքանակի օգտագործումը
- Իտալուհուն սխալմամբ սրսկել են Pfizer-BioNTech-ի COVID-19 պատվաստանյութի 6 դոզա
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին