«Պատիվ ունեմ» դաշինքի արժեքները
«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրել է դաշինքի արժեքները.
«Մենք պահպանողական կուսակցություններ ենք, որոնց նպատակներն ու գործունեությունը բխում են Հայրենիքի հավերժականության գաղափարից:
Հայկական անկախ պետականությունը հայության նպատակների իրականացման միակ միջոցն է: Պետության հզորացումը մեր ժողովրդի հարատևության, քաղաքացիների բարեկեցության, մեր սահմանների պաշտպանվածության և միջազգային հեղինակության ապահովման միակ ճանապարհն է: Պետության զարգացման պարտադիր պայմանն ու երաշխիքն «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» հայեցակարգի լիարժեք ներդրումն է:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անգնահատելի մեծ դեր ունի հայ ժողովրդի արժեհամակարգի, լեզվի ու մշակույթի անաղարտության պահպանման, դրանով իսկ` հայության միասնության ապահովման գործում։ Մենք այն համարում ենք հայի ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին, միաժամանակ լիովին հարգում ենք մարդկանց խղճի ազատության իրավունքը:
Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրներից: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ:
Հայաստանի Հանրապետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքի հայության ներուժը ի նպաստ Հայոց պետականության հզորացմանև սփյուռքի արժանապատիվ գոյության ուղղելուն։
Իրավունքի գերակայությունը, մարդու հիմնական իրավունքների նկատմամբ հանրային իշխանության հարգանքն ու դրանց պաշտպանության արդյունավետ արդարադատական մեխանիզմների առկայությունը, բազմակարծությունը, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների լիարժեք կենսագործումն ու հասարակության բաժանարար գծերի վերացումը այլընտրանք չունեն:
Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի»:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի կազմավորման մասին հուշագիր էին ստորագրել: «Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդանիշը հնգաթև աստղ է, կարգախոսը՝ «Ուղղի՛ ր մեջքդ։ Կպնե՛ նք գործին։ Որ ապրե՛նք»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ. Ուրախ ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակը գլխավորում է Արթուր Վանեցյանը
- Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը ծառ տնկեցին
- «Պատիվ ունեմ». Հնգաթևն աստղն ու եռաբաղադրիչ «Ուղղի՛ ր մեջքդ։ Կպնե՛ նք գործին։ Որ ապրե՛նք» կարգախոսը
- Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությանը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին. Սերժ Սարգսյան
- Սիրելի՛ ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը՝ լսելու քո խնդիրը և լծվելու դրա լուծմանը. Արթուր Վանեցյան
- «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագիրը
- Չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին. Սերժ Սարգսյան
- «Պատիվ ունեմ». Մեկնարկեց հուշագրի ստորագրման արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան