Կորոնավիրուսը հանգեցրել է նրան, որ տնային հանկարծամահությունների քանակը բազմապատիկ ավելացել է. Պարունակ Զելվեյան
Կորոնավիրուսի պարագայում սրտանոթային բարդությունների հետ կապված ամբողջ աշխարհում բժշկական համայնքը երկու խնդիր ունեցավ: Ասուլիսում ասաց Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը:
Նա նշեց, որ հայաստանյան վիճակագրությանը դեռևս չի տիրապետում, սակայն եվրոպական, ամերիկյան հետազոտությունների համաձայն, կորոնավիրուսի առկայությունը հանգեցրել է նրան, որ շատ պացիենտներ չեն դիմում բժիշկներին, պլանային հոսպիտալացումները որոշակի նվազել են, ինչի հետևանքով տնային հանկարծամահությունների քանակը բազմապատիկ ավելացել է:
«Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ կորոնավիրուսի ժամանակ, ապաքինվելու ընթացքում, հետո հոգեբանական որոշակի խնդիրները մարդկանց մոտ նվազեցրել է դեղերի հանդեպ հակվածությունը, շատերը կանոնավոր չեն օգտագործում դեղամիջոցները, ինչը հանգեցնում է չկարգավորված զարկերակային գերճնշման իր բոլոր հնարավոր ռիսկերով»,- ասաց Պարունակ Զելվեյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները