Սրտաբան. 18 տարեկանից բարձր տարիքային խմբում 42 տոկոսն ունի բարձր զարերակային ճնշում
«Զարկերակային գերճնշումը լրջագույն ռիսկի գործոն է, որով պայմանավորված են սրտանոթային ընդհանուր մահացությունները»,- ասուլիսում ասաց Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը:
Նրա խոսքով, եթե կարողանան ճիշտ ժամանակին կանխարգելել և հսկել զարերակային գերճնշումը, կունենան սրտանոթային պատահարների և բարդությունների նվազեցում:
«Լուռ մարդասպան են կոչում, քանի որ զարկերակային գերճնշման պարագայում յուրաքանչյուր 10 միլիմետրի բարձրացումը կրկնապատկում է սրտանոթային պատահարների քանակը,- նշեց նա:
Պարունակ Զելվեյանի խոսքով, Հայաստանում, ինչպես գրեթե բոլոր երկրներում, ընդհանուր մահացության թվում սրտանոթային մահերը գերակշիռ են՝ 50 տոկոսից ավելի:
«Մեր նպատակն է նվազեցնել, մասնավորապես, երիտասարդների շրջանում մահացությունը»,- նշեց բժիշկը:
Սրտաբանն ասաց, որ զարկերային գերճնշման տարածվածության հետ կապված մի քանի հետազոտություններ են իրականացրել, 2017 թվականից ամեն տարի սքրինիկային ծրագիր են իրականացնում:
«Վերջին սքրինիգային հետազոտության համաձայն, չափահաս բնակչության մեջ, այսինք՝ 18 տարեկանից բարձր տարիքային խմբում, 42 տոկոսն ունի բարձր զարերակային ճնշում: Սա խոսում է նրա մասին, որ յուրաքանչյուր երկրորդն ունի ռիսկ: Զարկերակային գերճնշումը լրջագույն ռիսկի գործոն է, բայց եթե մենք կարողանում ենք կանխարգելել և կառավարել, ապա դա արդեն ռիսկի գործոն չէ, գործնականում վտանգ չի ներկայացնում: Մեզ համար կարևոր է, որպեսզի այդ 42 տոկոսի մոտ զարկերակային ճնշումը հսկվի, վերահսկովի, գրագետ բուժում ստանա»,- ասաց Պարունակ Զելվեյանը:
Նա նշեց, որ զարկերակային գերճնշում ունեցող մարդիկ պետք է երկարատև օգտագործեն անհրաժեշտ դեղամիջոցները. «Մեր նպատակն է զարկերակային ճնշման թվերը պահել կայուն ցածր, այդ դեպքում մարդը լիարժեք առողջ կլինի, սրտանոթային որևէ պատահար չի լինի: Ի ուրախության մեզ, տարեցտարի նվազում են այն մարդիկ, ովքեր դեղամիջոցն օգտագործում են միայն այն ժամանակ, երբ ճնշումը բարձր է լինում»:
Սրտաբանը խորհուրդ տվեց, գրագետ բուժում ստանալ, բժշկի հետ շփման մեջ լինել, այլապես կարող է գա մի փուլ, որ դեղամիջոցն այլևս չօգնի:
Նա ասաց, որ երիտասարդացման միտում չեն նկատում, բնական է, որ 35 տարեկանից հետո աստիճանաբար սկսում է ի հայտ գալ զարկերակային գերճնշում:
«Վերջին տասնամյակում երիտասարդների շրջանում արդեն ակնհայտորեն նկատվում է իրենց առողջության հանդեպ ունեցած հարգանքը, սկսում են հետևել իրենց առողջությանը»,- նշեց Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը:
Զարկերակային գերճնշումից խուսափելու համար բժիշկը խորհուրդ տվեց՝ ֆիզիկական ակտիվ կյանքի վարում, աղի, ճարպերի, քաղցրի, ալկոհոլի սահմանափակում, ծխախոտի բացառում, հոգեկան բավարավածություն և անդորր, առողջական վիճակի վրա ուշադրություն դարձնելու շնորհք, երբ գանգատ առաջանա՝ դիմել բժշկի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները