Իրավունք 16:56 17/05/2021 Հայաստան

Սևադա Ղուկասյան. Իմ էշն իր առաքելությունը դեռ չի ավարտել

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչ Սևադա Ղուկասյանին, ով մայիսի 10-ին իր էշին բերել էր ԱԺ դիմաց, որ  Նիկոլ Փաշինյանին՝ որպես դավաճան թարս նստացնի կենդանու վրան, այսօր քննչական կոմիտեից զանգահարել են ու Երևան հրավիրել։

«Այսօր ինձ հրավիրեցին Արաբկիրի քննչական։ Ուղղակի ես այսօր ջերմություն ունեի, թեստավորվել եմ, վաղը պատասխանները կիմանամ, եթե բացասական լինի, անմիջապես կգնամ, մի հատ տեսնեմ՝ ի՞նչ է կատարվում, էս ի՞նչ շղթա է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց  Ս. Ղուկասյանը։

Հիշեցնեք, որ մայիսի 10-ին Սևադա Ղուկասյանն իր էշին բերել էր Ազգային Ժողովի շենքի մոտ, որտեղ այդ պահին գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողների հետ զրույցում նա մանրամասնել էր, որ իրենց շրջանում հին ավանդույթ կա, դավաճանին թարս նստեցնում են էշին ու ման ածում, իսկ այդ ընթացքում մարդիկ նրան ամոթանք են տալիս։ Նույն օրը ոստիկանության ծառայողները ակցիա իրականացնող տղամարդուն  Բաղրամյան պողոտայից բերման էին ենթարկել, ոստիկանությունն ավելի ուշ հայտարարել էր, որ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։

Հարուցվել էր քրեական գործ՝ հոդված 268-ի հատկանիշներով, այն է՝ թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի։ Գործն ուղարկվել է ՔԿ։

Ղուկասյանն ասում է՝ Փաշինյանին էշին նստացնելն առաքելություն է համարում, որը պետք է ինչ-որ մեկն իրականացներ։

«Հիմա ես եմ հանձն առել։ Ավանակն էլ իր առաքելությունը չի ավարտել, ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը թարս նստի ավանակի վրա ու մարդկանց միջով անցնի, մարդիկ ինչով ուզում են՝ քարով, փայտով, լոլիլկով թող քարկոծեն։ Դա բարի ավանդույթ էր, որը վերացել էր, քանի որ նման կարգի դավաճան չէինք ունեցել։ Ամեն գնով ես դրան հասնելու եմ, թող մարդկանց դա աբսուրդ թվա։ Սա նաև դաստիարակչական բնույթ ունի, մարդիկ, սերունդները պետք է տեսնեն, թե դավաճանի  հետ ինչպես են վարվում, որպեսզի խուսափեն նման բան անելուց։ Ազգային ավանդույթն օրենքից էլ հզոր է, մենք դրանից հետո նրան կհանձնենք իրավապհ մարմիններին։ Իրավապահներին խոստանում եմ, որ նրան կենդանի կհանձնենք իրենց»,-ասում է աչաջուրցի տղամարդը։

Ինչ վերաբերում է իր գրպանից կանեփանման զանգված հայտնաբերելու վերաբերյալ ոստիկանության հայտարարությանը, ապա Սևադա Ղուկասյանն ասում է՝ հիմար չէ, որ նման առաքելություն իրականացնելու համար Երևան գալիս գրպանում ինչ-որ նյութ պահեր։
«Իմ գրպանում նման բան չի եղել։ Երևի ոստիկանությունում նորմալ խորհրդատու էլ չունեն, որ բացատրեն՝ սովետի հնացած մեթոդներով մարդկանց գլխին մի սարքեք, շատվ է զռռում մանավանդ էս դարում։ Բոլորն էլ հասկանում են, որ իմ մոտ նման բան չի եղել։ Իմ գլխին սարքել են, դա հիմարին էլ է հասկանալի։ Ես նույնիսկ մտածում եմ, որ հնարավոր է ցաղը գան տունս խուզարկեն, հետո հայտարարեն, թե միջուկային զենք են գտել, կամ էլ կարող է պարզվի, որ Քենեդուն ես եմ սպանել ու կարտահանձնեն Ամերիկային»,-նշում է նա։

Ոստիկանության հաղորդագրությունից հետո բազմաթիվ փաստաբաններ գտել են Սևադային, առաջարկել իրենց անվճար աջակցությունը, ծառայությունը։

«Շատ փաստաբաններ ինձ անձնական նամակներ են գրել, զանգահարել, իրենց հասցեն ու հեռախոսահամարը տվել, խորհուրդներ են տալիս։ Ինձ ասացին՝ կօգնեն և՛ արդարացնել, և՛  մի բան էլ պատիվ պահանջել։ Բայց ես առայժմ փաստաբանի կարիք չունեմ, ես կարողանում եմ ինքս ինձ պաշտպանել, օրենքներից տեղեկացված եմ, գիտեմ։ Ես կարող եմ ասել, որ մեր ազգը զարթնում է խորը քնից, էյֆորիայից դուրս են գալիս մարդիկ, դուրս եկածներն էլ շատ լուրջ են պայքարում այս ամեն ինչի դեմ»,-նշում է Սևադա Ղուկասյանը, ով նաև իրենց համայնքի ավագանու անդամ է։

Անդրադառնալով ակցիային հետևած այն գրառումներին, թե ակցիան իրականացնելու համար իրեն ուղղորդողներ են եղել՝ Սևադա Ղուկասյանը նշում է՝ իրեն ճանաչողները գիտեն՝ ինքը շատ սկզբունքային է։

«Ես ունեմ մի քանի առավելություններ, որոնց համար մարդիկ ինձ սիրում են, հարգում են, ինձ հետ շփվում են։ Դրանցից մեկն էլ իմ սկզբունքայնությունն է։ Ես վաճառվողներից չեմ ոչ մի պարագայում։ 35 տարեկան տղա եմ, երբեք ոչ մի անգամ չեմ վաճառվել»,-նշում է նա ՝ իրեն վարկաբեկելու մեթոդը որակելով պրիմիտիվ ու նեխած։

Սևադա Ղուկասյանը վստահ է՝ դեռ նոր խնդիրներ են իր համար ստեղծելու, բայց ինքը պատրաստ է դրանց։

«Ես սա համարում եմ պատվի , նամուսի ու թասիբի հարց։ Իմ նամուսը, թասիբը, արժանապատվությունն ինձ համար կյանքից էլ թանկ է։ Կյանքի գնով էլ լինի, ես Նիկոլին պիտի էշին նստացնեմ։ Այն իր մեջ շատ մեծ խորհուրդ ունի, մենք էլ հայրենիք չունենք կորցնելու, որ նոր դավաճաններ լինեն, սա մեր հայրենիքի վերջին կտորն է, որտեղ մի կերպ տեղավորվում ենք, էլ կորցնելու բան չունենք»,-ասում է նա։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}