Վրաստանը երկու ժամով կրճատում է պարետային ժամը
Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհուրդը, որը գործում է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, երկուշաբթի որոշում է կայացրել երկու ժամով կրճատել երեկոյան և գիշերվա ժամերին քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես ճեպազրույցում ասել է օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն, պարետային ժամն կգործի 23:00-ից՝ նախկին 21:00-ի փոխարեն:
Ավարտի ժամանակը չի փոխվել և մնում է 5:00-ն:
Գիբրաձեն նաև ասել է, որ խորհրդի որոշմամբ, արդեն այս շաբաթ ռեստորաններին կթույլատրվի այցելուներին սպասարկել շաբաթ և կիրակի օրերին, բայց՝ միայն դրսում:
Նախկինում Վրաստանում սրճարաններն ու ռեստորաններ կարող էին աշխատել միայն աշխատանքային օրերին և մինչև երեկոյան ժամը 21:00-ն:
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է COVID-19 վարակի 504 նոր դեպք, մահացել է 27 մարդ:
Համաճարակի բռնկումից ի վեր Վրաստանում հաստատվել է վարակի 330 879 դեպք, մահացել է 4 469 մարդ: