ԱՀԿ. Երկար աշխատանքային ժամերը հանգեցնում են տարեկան հարյուր հազարավոր մահերի
Երկարատև աշխատանքի հետևանքով 2016 թվականին ամբողջ աշխարհում մահացել է 745, 000 մարդ։ Նման վերլուծություն է արել ԱՀԿ-ն, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ զեկույցի, դրանից առավել շատ տուժել են Հարավարևելյան Ասիայում և Խաղաղ օվկիանոսում բնակվող մարդիկ: ԱՀԿ-ն նախազգուշացնում է, որ միտումը կարող է վատթարանալ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Գիտնականները պարզել են, որ 55-ժամյա աշխատանքային շաբաթը, ի տարբերություն 35-40-ժամյա աշխատանքային շաբաթվա, 35%-ով բարձրացնում է ինսուլտի ռիսկը և 17% -ով ավելացնում սրտանոթային հիվանդություններից մահվան հավանականությունը:
Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ համատեղ ուսումնասիրությունը պարզել է նաև, որ երկարատև աշխատանքի հետևանքով մահացածների գրեթե երեք չորրորդը միջին տարիքի և տարեց տղամարդիկ են: Մահը հաճախ վրա է հասել շատ ավելի ուշ, երբեմն նույնիսկ՝ արտաժամյա աշխատելուց տասնամյակներ անց:
Չնայած ԱՀԿ զեկույցում ընդգրկված չէ համաճարակի ժամանակահատվածը, այնուամենայնիվ, կազմակերպության պաշտոնյաները ասում են, որ վերջին շրջանում զանգվածային անցումը հեռավար աշխատանքի կարող է մեծացնել երկար աշխատանքային ժամերի հետ կապված ռիսկերը: Այս կապակցությամբ ԱՀԿ-ն գործատուներին հրավիրում է հաշվի առնել դա՝ իրենց աշխատողների մասնագիտական առողջության ռիսկերը գնահատելիս:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները