Լրահոս
ՀԱՄԱՑԱՆՑ
Հրավառություն օդանավակայնում, աղ ու հաց, դհոլ-զուռնա։ Եվրատեսիլում 8-րդ տեղը զբաղեցրած հայաստանցի մասնակցին՝ Լեոյին այսպիսի դիմավորում են կազմակերպել Երևանում։
Տեսանյութն ինսթագրամի իր էջում հրապարակել է Լոյի մայրը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը։
Նիկոլ Փաշինյանը հայրենի Իջևանից լիալուսնի լույսի ներքո հեծանիվով հասել է Ենոքավան, հետ եկել։
Հեծանիվ վարելու և Աննա Հակոբյանի հետ Իջևանում հանգիստն անցկացնելու մասին տեսագրությունները Փաշինյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։
Ռուս հայտնի դերասան Պավել Պրիլուչնին Դուբայում է կնոջ՝ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի, մեկամյա որդու՝ Միքայելի, զոքանչի՝ Գայանե Սողոմոնյանի հետ։
Պավել Պրիլուչնին Դուբայում նկարահանումների է։
Բրուտյանն իր միկրոբլոգում պարծեցել է որդու նոր տաղանդով՝ հասկացնելով, որ նա աստիճանաբար տիրապետում է հայերենին։ Նա տատիկին «տատա» է ասում։ Սա ուրախացրել և հուզել է նրան։
tv.mail.ru-ն գրում է, որ, ըստ երևույթին, Միքայելը հայերեն խոսք է լսում նույնքան հաճախ, որքան ռուսերենը, քանի որ արդեն աստիճանաբար սովորում է բառերը։
««Տատի» հայերեն նշանակում է տատիկ» - նշել է Բրուտյանը։
34-ամյա Պրիլուչնին և 26-ամյա Բրուտյանն իրենց հարաբերություններն օրինականացրել են 2022 թ. մայիսի 12-ին, իսկ հարսանեկան արարողությունը կայացել է օգոստոսի 25-ին։
Քանոնահարուհի Եվա Վարդանյանի ելույթ է ունեցել «Виртуозы Москвы» նվագախումբի հետ՝ հանրահռչակ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ։
Նա կատարել է Ծովինար Հովհաննիսյանի «Էքսպրոմտը»։
Դասատու` ՀՀ Վաստակավոր մանկավարժ,դոկտոր,պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան։
Նա ելույթ է ունեցել Վլադիմիր Սպիվակովի հիմնադարամի «Москва встречает друзей» մեծածավալ փառատոնի հանդիսավոր բացմանը։
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը հիացած է Սյունիքի մարզկենտրոն Կապանով։ Դրա մասին են վկայում վերջին օրերին ինսթագրամի իր էջում արված գրառումները.
«Ներշնչանքի , ոգևորության, խիզախության, նոր գաղափարների մեծ ալիք բերեց ինձ էս քաղաքը:
«Աէրոպորտումը որ իջաք, թուրքերին տեսա՞ք կանգնած էն կողմը» (5th video) հարցրին ամենայն հանգստությամբ:
Ու էդ պահից ի վեր, ես սկսեցի ամեն բան ուրիշ ակնոցով նայել. քաղաքին, մարդկանց, կենսակերպին, կյանքին:
Խոշորացույցի կիզակետում կանգնած էստեղի ժողովուրդն ապրում ա իր ամենայն արժանապատիվ, ամենայն անվախ, ամենայն համարձակ, ամենայն ԽԱՂԱՂ, տաքարյուն ու լեցուն կյանքը:
Պինդ են մեր լեռների պես, ոնց ասում են։
Թեկուզև 4 օրվա կարճ, բայց անասելի հագեցած այս ճամփորդության ընթացքում շուրջ 700 Սյունեցի ինձ մեծ ուժ, պնդություն ու ջերմություն փոխանցեց:
Շնորհակալ եմ:
«Երկնագույն շան աչքեր»-ի հյուրախաղերը Կապանում ավարտվեցին:
Առջևում կրկին Երևանն է,
Վանաձորը,
Գյումրին»։
Երևանյան նորաձևության շաբաթին մասնակցելու համար շատ քննարկվեց, քննադատվեց Նազենի Հովհաննիսյանի մասնակցությունը։ Դերասանուհին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է հնչած վիրավորանքներին, քննադատություններին.
«Հարգելի ընկերներ, ծանոթ ու անծանոթ հետևորդներ: Նախ ՄԵԾԱՊԵՍ շնորհակալ եմ, իմ համեստ անձն այդքան կարևորելու ու քննարկելու համար, Արամ Նիկոլյանի ցուցադրությունից հետո, ում նպատակն էր ԿԱՆԱՆՑ միջոցով ներկայացնելու տասը կարևոր հիմնասյուները, որոնց վրա պահվում է պետությունն ու Երկիրը, Ու, որպեսզի թյուրըմբռնում չլինի կարճ ներկայացնեմ իմ «կերպարը»:
Ինձ բաժին էր հասել ՀԱՎԱՏՔԸ, իմ սրտին ու էությանը ամենամոտ ու կարևորագույնը,
այսպիսով՝
իմ այս հագուստով Հավատք կերպարը ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈւ Կերպարն է, եկեղեցին կնոջ կերպար է, եկեղեցու ավազանը համարվում է արգանդը, որտեղից ծնվում ենք որպես քրիստոնյա:
Եկեղեցին նաև ներկայանում է որպես Քրիստոսի հարսը, այդ պատճառով էին զգեստները սպիտակ՝ հարսանեկան:
Սողոմոնն իր երգ երգոցում հարս եկեղեցու ու որպես Փեսա՝ Քրիստոսի հարաբերությունները նկարագրում է շատ պատկերավոր:
Այսինքն եկեղեցու կերպարը մինչև վերջ կանացի է, իսկ քողի վեղարանման ֆորման՝ ձևը, վերցված է ոչ թե հոգևորականների վեղարից, այլ հակառակը, վեղարի ֆորման է վերցված մեր եկեղեցիների սրածայր գմբեթներից, որը խորհրդանշում է ուղիղ կապը Աստծո հետ !!!
Վստահ կարելի է ասել, որ Արամի մտածածը՝ մի կադրով տալ իր որոշած հիմնասյուների պատկերավոր մարմնավորումը՝ ստացվել է:
Ցավում եմ այն մաղձի, մտածված աղճատման ու հատուկ սևացնելու պատրաստ որոշ «այրերի» պատրաստակամության համար, որոնք իրենց են միայն վնասում, ոչ ինձ...
և ի վերջո մի օր պետք է սովորենք ՏԱՐԲԵՐԱԿԵԼ դերասանին ու նրա ստեղծած որևէ կերպար՝ իր անձից:
Ես խորապես հավատավոր մարդ եմ, իմ Տունն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իմ ամենաերջանիկ ու ցավոտ պահերի Ընկերն Է ու ինձ համար իմ երկրում քիչ մնացած հենման կետերից, ու քավ լիցի, ես ԵՐԲԵՔ չեմ քննում որևէ Պատարագիչ քահանայի կամ հոգևորականի անձն ու մարդկային որակները, այլ խոնարհամբար ու երախտիքով լսում եմ Պատարագն ու մասնակիցը դառնում հաղորդության:
Երանի այս նույն ջանասիրությամբ ոմանք պաշտպանեին եկեղեցին իրական հարձակումների ժամանակ:
Այսքանը:
Եղիցի լույս։
Հ.Գ. Արամ Նիկոլյանը բացառապես իր միջոցնորով է արել այս հավաքածուն՝ նպատակ ունենալով ՀԱՍՑՆԵԼՈւ ՄԻՏՔԸ, ես էլ առանց որևէ շահի, ՄԻԱՅՆ իբրև ընկեր ու գաղափարակից՝ փորձել եմ օգտակար լինել... այ հիմա վերջ:
Լավ մնացեք ) Իր երկրում ամուր կանգնած՝ Նազենի»։
Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը գրում է․
«Վստահ եմ, որ էլի կակտիվանան ինձ թաղող կայքերը իրենց «տխուր լուր Զառա Արամյանից» վերնագրով...
Ու էլի ոմանք կգրեն ցավակցականներ ( ի դեպ շատ հուզիչ)...
Հա, ես ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված և այժմ էլ գտնվում եմ թթվածնի տակ...
Բայց... մի մեծ ԲԱՅՑ...
ՈՒզում եմ ասել բոլորիդ, որ դուք ինձ տրված եք Տիրոջ կողմից, ձեր բոլորի բարեմաղթանքներն ու սիրո արտահայտումը՝ դա ինձ օդ ու ջուր է, ապրեցնում է ինձ...
Աստվածային հրաշք է։
Դուք հրաշք եք։
Սերն ու բարությունը ցանելիս, նույն պտուղներն ես վայելում...
Բոլորիդ հավատք ,խաղաղություն ու սեր
Ընդմիշտ ձեր՝
Զառա Արամյան»։
Հայտնի DJ Վակցինան՝ Արուսիկ Մկրտչյանն ինսթագրամի իր էջում լուսանկարների միջոցով ներկայացնում է, թե ինչպես է հանգիստն անցկացնում Թայլանդում։
Նա այցելել է Safari World Bangkok, որը հայտնի զբոսաշրջային վայր է, գտնվում է Թայլանդի մայրաքաղաքի սրտում:
Զբաղեցնելով մոտ 80 հա տարածք՝ այն Ասիայի ամենամեծ բացօթյա կենդանաբանական այգիներից մեկն է, որտեղ ապրում են կենդանիների բազմազան տեսակներ ամբողջ աշխարհից:
DJ Վակցինան, ինչպես մյուս այցելուները մոտիկից շփվում են վայրի կենդանիների՝ վագրերի, առյուծների, արջերիև զեբրերի հետ, կերակրում նրանց։
Նա նաև հրապարակել է կարճ տեսանյութ, թե ինչպես է հսկա կապիկն իրեն համբուրում։
Երգիչ, դերասան Հակ Պետրոսյանը սոցիալական ցանցերի իր էջերում սիրելիի հետ ֆոտոշարք է գրել։ Կից նա գրել է.
«Դու ստիպում ես ինձ զգալ այնքան...»։
Լուսանկարների ներքո Հայկի հետևորդներն ու ընկերները զույգին բարեմաղթանքներ են հղել։
Ռուս մոդելը դժգոհել է, որ «Դելֆին» խմբի տեսահոլովակում նկարահանվել է կարմիր ներքնազգեստով, սակայն տեսահոլովակի վերջնական տարբերակում առանց ներքնազգեստի է։ Baza Telegram ալիքը հայտնում է, որ աղջիկը հայց է ներկայացրել դատարան։
Նա պահանջում է կայքերից հեռացնել հոլովակը, հերքում հրապարակել և իրեն վճարել 350 հազար ռուբլի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Անցնելով «Վրեժ» տեսահոլովակի քասթինգը՝ աղջիկն իմացել է, որ նկարահանումները տեղի են ունենալու ապակե հատակի վրա, նրանք նկարելու են ներքևից, իսկ մոդելները պետք է լինեն կիսաշրջազգեստով և նորմալ կարմիր ներքնազգեստով։
«Վրեժ» տեսահոլովակի պրեմիերան կայացել է օգոստոսի 2-ին, և աղջիկը տեսել է, որ տեսահոլովակում ներքնազգեստի գույնը փոխվել է բաց դարչնագույնի, և, թվում է, նա մերկ է։ Երբ նա փորձել է համոզել հեղինակներին փոխել նկարը, նրան ասել են, որ հետևել են պայմանագրի բոլոր պայմաններին։ Բացի այդ, նրան մատնանշել են, որ տեսահոլովակի կադրերում պատկերվածից իր ինքնությունը չի կարող պարզվել։