Հիստերիկ Նիկոլը դարձել է կույս սարկավագ. Արմեն Գրիգորյան
«Նոյեմբերից, որ դուրս էինք գալիս փողոց, ասում էինք՝ էս վիժվածքեղենը պիտի գնա, որ հող քիչ հանձնենք, ոչ թե որովհետև անձամբ Նիկոլին չսիրելու հարց կար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, հարյուր հազարավոր մարդիկ ի պատասխան, ասում էին, որ դուրս չեն գա, քանի որ այդ պայքարին մասնակցում են նաև նախկինները, որոնցից իրենք զզվում են։
«Քանի անգամ եմ անձամբ ես բացատրել, որ կապ չունի՝ ումից եք զզվում, կապ չունի։ Կարևորն այն էր, որ էս գյադեն հողեր էր հանձնելու, չէր կարողանալու գերիներին հետ բերել, քանդելու էր պետությունը, վարկաբեկելու էր բանակը..., դուրս չեկան, բա հիմա ինչի՞ են զարմանում։ Այսօր էլ արդեն սոցցանցերում գրում են՝ ախր ոնց հասանք էս օրվան, մեկը չկա՞ դրա գլուխը ջարդի։
Փաստորեն, տուֆտա ազգ ենք, տուֆտա ժողովուրդ, որ ապրում է ֆեյսբուքում։ Ու այսօր ես պետք է արձանագրեմ՝ Նիկոլը չի հանձնել Սյունիքը, բոլորս ենք հանձնել, քանի որ չհեռացրինք Նիկոլին։ Հանձնեցին այն մարդիկ, որոնք դուրս չեկան ցույցերի, քանի որ, «վիդիտելի», նախկիններից զզվում են, հանձնեցին նիկոլականները, որոնք աջակցում են նրան։ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կա՛մ միասեռականներն են, կա՛մ «իդիոտները»։»,- նշեց նա։
Ըստ Արմեն Գրիգորյանի, շատ կարևոր է նաև գեներալիտետին հիշելը, մարդկանց, որոնք հիասթափեցրին ժողովրդին։
«Այ իրենք բոլորն են այսօր հանձնել Սյունիքը։ Եկեք ախ ու վախը թարգենք։ Գիտե՞ք հողը հանձնեցին նաև ակունքցիները, որ ոչխար մորթեցին Նիկոլի ոտքերի տակ՝ ադրբեջանցիների մտնելուց վեց օր առաջ։ Այն գյուղերը, որտեղ Նիկոլին աղ ու հացով են դիմավորել, պիտի պատրաստվեն, թուրքը վաղն էլ իրենց տուն է մտնելու։ Ես էլ մեղքի իմ բաժինն ունեմ, քանի որ չեմ կարողացել Նիկոլին ռադ անել։ Ես էն մարդկանցից էի, որ կատեգորիկ դեմ էր այս ընտրություններին։ Մոտավորապես պարզ է՝ ինչով է վերջանալու։ Ձեզ ասեմ՝ մինչև ընտրություններ՝ ինչ խոստացել են, տալու են»,- կարծիք հայտնեց նա։
Բացի այդ, Արմեն Գրիգորյանի դիտարկմամբ, 250 ադրբեջանցիները, որ հատել են ՀՀ սահմանը, վստահ են եղել, որ իրենց վրա չեն կրակի, հակառակ դեպքում՝ այդքան հանգիստ, թեթև զինված չէին գա։
«Հիմա այս հողատուներն ասում են՝ իրենք չեն կրակել, դրա համար էլ մենք էլ չենք կրակել։ Անասուն էլի։ Հիմա որ այդ նույն ձևով, հանգիստ ման գալով գան մտնեն Կասկադ կոֆե խմելու, պիտի ասենք՝ ռուսներին բերեք, որ խորհրդակցե՞ն։ Հարց այդ քայլարածների նախիրին՝ բա դրանից հետո որտե՞ղ եք սալաթ զխկտելու»,- նշեց նա։
Միևնույն ժամանակ, պրոդյուսերը նկատեց՝ վերջին 3 օրերին փոխվել է նաև իշխանականների հռետորիկան։
«Հիստերիկ Նիկոլը դարձել է կույս սարկավագ։ Տեսե՞լ եք՝ ոնց է խոսում՝ հանգի՜ստ, խաղա՜ղ, իսկ մի ժամանակ փռթում էր, գոռում ու ճղում իրեն։ Հիմա դարձել է կուրկուռի ձագ, գեղացի հարսի նման հոնքերը վեր է բարձրացնում ու հեզիկ-նազիկ պատմում, որ դիմել է ՀԱՊԿ-ին։ Նիկոլի դերը փոխվել է, հիմա ինքը այս դերում է. «յա տուտ սովսեմ նե պրիչյոմ»։ Ինքն ասում է՝ ես ի՞նչ անեմ։ Հետևից էլ դուրս է գալիս էն բարձրակարգ դեգեներատ Ռուբեն Ռուբինյանն ու ասում՝ մի րոպե, դուք, որ բոլորիս մեղադրում եք, կարո՞ղ ա, վսյո տակի, Ալիևն է մեղավոր։ Ցնդել կարելի է»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում եմ՝ Փաշինյանի գլխավորությամբ Վայոց ձորի և ՀՀ Սյունիքի մարզպետներն այսօր այցելեն Բերձոր. Ղազարյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սյունիքում և Գեղարքունիքում մեր ժողովրդի հաջորդ պարտությունն է բեմադրվում
- Քննարկվել են Սյունիքի, Վարդենիսի սահմանային անվտանգության խնդիրները․ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»
- Սյունիքի մարզից ցնցումային համախտանիշով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի