Բելառուսի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու
Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին ժամանել է Ադրբեջան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում տալով ադրբեջանական գերատեսչության տարածած հաղորդագրությանը։
Նշվում է, որ բելառուսական պատվիրակությունը Բաքու է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով:
«Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին պաշտոնական այցով ժամանել է մեր երկիր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի