«Բորժոմի» գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Վրաստանի «Բորժոմի» հանքային ջրերի շշալցման գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել`պահանջելով ավելի բարձր աշխատավարձեր և ավելի լավ աշխատանքային պայմաններ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է վրացական առաջին ալիքը:
«Մենք աշխատում ենք ավելին, քան պահանջում է օրենքը, հանգստյան օրեր չունենք: Մեզ արտաժամյա աշխատանքի համար չեն վճարում»,-լրագրողներին ասել է գործադուլի մասնակից Ալեքսանդր Ստեփանյանը:
Բանվորներն ասում են, որ իրենց աշխատավարձերը վերջերս նվազել են գրեթե 50%-ով՝ գնաճի համեմատ: Գործադուլավորները գործարանի ղեկավարությանը նաև կոչ են անում նոր աշխատակիցներ վարձել, քանի որ աշխատողները քիչ են:
Գործարանի աշխատակիցներն զգուշացրել են, որ եթե փորձեն իրենց փոխարինել նոր կադրերով, իրավիճակը կսրվի:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի