Կալանավորվել է Գագիկ Բեգլարյանը
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն։
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, նա 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ըստ մամուլի, կալանավորվածը Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». Առաջիկայում կարող է կալանավորվել Գագիկ Բեգլարյանը
- «Հրապարակ». Ինչո՞ւ է Գագիկ Բեգլարյանը ՔԿ-ի դեպոզիտային հաշվին է վճարել 200 մլն դրամ
- «Հրապարակ». քննչական մարմինները խուզարկություն են կատարել Գագիկ Բեգլարյանի եղբոր տանը