Իրավունք 12:42 18/05/2021 Հայաստան

ՀՀ-ն դեռևս պաշտոնական մակարդակով նման փաստ չի ճանաչել, սա ճիշտ ուղղություն չէ, վնասում է Հայաստանի շահերը. Փաստաբան

Ամիսներ առաջ ադրբեջանական ագրեսիայի շրջանակներում մի քանի փաստաբաններ հաղորդում են ներկայացրել Քննչական մարմին և դատախազություն, որ ադրբեջանցիները մտնում են ՀՀ տարածք, ոտնձգություն են իրականացնում ՀՀ քաղաքացիների դեմ: Քրեական գործ չի հարուցվել:

Փաստաբանները դիմել են դատարան: Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ հաղորդման համար հիմք են հանդիսացել մեդիա նյութերն ու ֆիզիակական անձի հայտնած տեղեկատվությունը:

«Չի կարող քննչական մարմինը և դատախազությունը որոշել՝ տարածքները հայկակա՞ն են, թե՞  ադրբեջանական, իրենց լիազորությունների մեջ չի մտնում: Քանի դեռ վերջնականապես չի իրականացվել սահմանազատում միջազգային իրավունքի մակարդակում, սահմանները հստակեցված չեն, չի կարող վարույթ իրականացնող մարմինը ելնելով  կանխավարկածից, որ դրանք հայկական չեն:

Հայաստանը դեռևս պաշտոնական մակարդակով նման փաստ չի ճանաչել, սա ճիշտ ուղղություն չէ, վնասում է  Հայաստանի շահերը»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ իրենք չեն ակնկալում, որ քննիչը դատախազը, ոստիկանը գնան ադրբեջանական զինվորականներով գտնվող տարածք, նրանց հարցաքննի կամ նրանց նկատմամբ քննչական գործողություն կատարի:

Հ. Խուդոյանի խոսքից հետո դատավորն ասաց. «Ձեր բողոքով ընդամենը պնդում եք, որ ընթացակարգը պահպանվի, հարուցվի քրեական գործ, եթե չհասնեն  այն հնարավոր արդարությունը, որ անձը մեղադրվի և դատապարտվի, բայց գոնե քրեական գործ հարուցվի, նույնիսկ կասեցվի, որովհետև հեռանկար դուք առնվազն, որպես բողոքատեր, չեք տեսնում»:

Հ. Խուդոյանն արձագանքեց, որ  և Քրեական օրենսդրության, և Քրեական դատավարության սկզբունքների, նաև այստեղ ավելանում է  ՀՀ պետական շահը միջազգային իրավունքի համատեքստում. «Եթե առանձին քրեական գործի նպատակը կարող է լինել կոնկրետ անձի պատասխաատվության ենթարկելը, կոնկրետ այս դեպքում Հայաստանի շահն է նման պատերազմական  իրավիճակում կամ պատերազմական  հանցագործությունների միջազգային իրավական գնահատականի հասնելը: Եթե վաղը, մյուս օրը  այս հարցը փորձենք բարձրացնել միջազգային ատյաններում, հղում կարող են անեն, որ նույնիսկ ձեր իրավապահ մարմինները այստեղ հանցագործության հատկանիշներ չեն տեսել, ինչի՞ մասին եք խոսում»:

Դատախազն ու քննիչը ներկայացրեցին իրենց դիրորոշումները: Դատավորն արձագանքեց. «Դուք ասում եք՝ թեև ձևականորեն առիթ կար, բայց այդ առիթին այնքան տվյալներ չկային, որպեսզի վարույթ նախաձեռնեինք, փորձեինք հիմքեր ձեռք բերել հավանաբար քրեական գործ հարուցելու համար»: 

Այնուհետև դատավարը նշեց, որ սույն գործով որոշում կայացնելու համար խոչընդոտներ առկա չեն, հետևաբար ավարտում է  սույն գործի քննությունը, հեռանում է  խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: 

Դատական նիստը՝ Yerevan.today-ի տեսանյութում:  



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:40
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում
ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025թ․-ի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է   «30 կրեդիտի...
Աղբյուր` Panorama.am
22:21
«Mercedes G500»-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց, կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23։30-ի սահմաններում Վորոնեժի մարզի Սեմիլուկսկի շրջանում Կուրսկ – Վորոնեժ – Կսպի ավտոճանապարհի 204 կմ...
Աղբյուր` Panorama.am
22:08
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը հրաժարական է տվել
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
21:53
Ուժայինների նոր ղեկավարները լինելու են դեկորատիվ դեմքեր, որոշում կայացնողները կլինեն ոչ հայկական անձնագրերով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ տրամաբանության, ուժայինների նոր ղեկավարները լինելու են դեկորատիվ դեմքեր, իրական որոշում...
Աղբյուր` Panorama.am
21:36
Առանձնակի ծանր հանցագործության մեջ մեղադրվողները փախուստի են դիմել ՀՀ ոստիկանությունը փնտրում է
Իրավապահներին հրահանգ է տրվել ուժեղացված հսկողություն սկսել ՀՀ բոլոր տարածքներում։ «ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
21:21
Կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը
ԱԺ-ից հայտնում են որ, նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
20:52
Կարծեք՝ Սոնա Մնացականյանն է եղել վարչապետի ավտոշարասյան մեջ և ոչ թե ՝ վարորդը․ փաստաբանը՝ դատական նիստի մասին
 «Փորձագետը հստակ նշեց, որ տեսագրությունն  արագությունը պարզելու համար բավարար ելակետային տվյալներ չէր պարունակում։ Տվյալ...
Աղբյուր` Panorama.am
20:38
Հունգարիան հայտարարել է Ուկրաինայի վրա ռուսական հարձակումների ավելացման մասին
Ռուսական բանակի ռազմական գործողությունները վերջին շրջանում դարձել են ավելի ինտենսիվ և նկատելիորեն ավելի հաջողված, իսկ Ուկրաինայում հումանիտար...
Աղբյուր` Panorama.am
20:23
ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Վրաստանի ՊՆ նախկին նախարարի նկատմամբ
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաալիքի հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին արձագանքել է նոյեմբերի 17-ին սոցցանցում...
Աղբյուր` Panorama.am
20:09
Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում  Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ շրջայց է կատարել...
Աղբյուր` Panorama.am
19:51
Կանցկացվի զինավորականների ըմբշամարտի ԱԱ-ն. ՀՀ-ի ուժեղագույն մարզիկներին դուրս են հանել մրցաշարից
Նոյեմբերի 18-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին...
Աղբյուր` Panorama.am
19:37
Այն աղետը, որը Հայաստանին բերել է Նիկոլ Փաշինյանը, չի բերել պատմության մեջ ոչ մի այլ ղեկավար․ Սուրեն Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը գրում է․ «Այն աղետը, որը Հայաստանին բերել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:23
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
Նոյեմբերի 18-ին Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամերայի դիրքերի վերաբերյալ ոչ մի հետազոտություն չեմ արել․ վրաերթից մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հարցաքննվող
 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:38
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Կարեն Թումանյանն է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական իշխանության պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
18:25
Իսրայելի նախագահի օդանավին արգվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Բաքվում ընթացող կլիմայական «COP29» համաժողովին...
Աղբյուր` Panorama.am
18:13
«Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին
Բեմադրիչ, ռեժիսոր, «Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին:...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չհրկիզվող պահարանում փամփուշտներ ու թմրամիջոց են հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով այցելել են Հայրավանք բնակավայրի բնակիչ 43-ամյա...
Աղբյուր` Panorama.am
17:56
110 մլրդ դրամն ուղղվելու է այն մարդկանց, ովքեր դարձել են անապահով հենց այս իշխանության գործունեության արդյունքում. Թադևոս Ավետիսյան
2025 թվականի բյուջեով աշխատավարձերի, թոշակների և նպաստների աճ չի նախատեսվում, բայց կանխատեսվում է գնաճ։ Բյուջեի սոցիալական բաղադրիչի և մյուս...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը սպասում են իրենց երկրորդ երեխային
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը կիսվել են ուրախալի լուրով՝ շուտով զույգը երկրորդ երեխան կունենա։ Այս լուրով զույգը կիսվել...
Աղբյուր` Panorama.am
17:39
Աղմկահարույց սպանությունից հետո Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Մարիինյան թատրոնի մենապարող Վլադիմիր Շկլյարովի առեղծվածային մաhը
Նոյեմբերի 16-ի գիշերը մահացել է Մարինյան թատրոնի  մենապարող, ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Շկլյարովը։ Նա 39 տարեկան էր։ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:14
Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան
«Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ջրանջատում Արմավիրի մարզում
նոյեմբերի 19-ին
Աղբյուր` Panorama.am
16:33
«Նախկին» գյոզալական բառը մի օգտագործեք այս մարդկանց դեպքում, նախկինն Արցախ է պահել ու բանակ սարքել. Աշոտյան
«Բռնապետը երբեք չի բավարարվում եղածով։ Ոչ մի հարցում՝ ոսկուց մինչև սիրուհիներ, զոհից մինչև ճնշումներ»։
Աղբյուր` Panorama.am
16:26
Աշոտյանը կմնա տնային կալանքում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցը կմնա անփոփոխ։ Այսօր հայտարարեց նիստի նախագահող դատավոր Վահե...
Աղբյուր` Panorama.am
16:10
Ժաննա Ալեքսանյան. Փաշինյանի դժգոհությունից տեղյակ չեն նաև խորին շնորհակալությամբ հեռացողները
«Փաշինյանի խնդրանքով պաշտոններից հեռացան իրեն ամենահավատարիմ մարդիկ»,-նման կարծիք է հայտնել իրավապաշտպամ Ժաննա Ալեքսանյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}