Մեքսիկայում ինը մարդու մարմին է հայտնաբերվել մեքենայի բեռնախցիկում
Մեքսիկայի Միչոական նահանգում ինը մարդու մարմին է հայտնաբերվել մեքենայի բեռնախցիկում։ Փաստի առթիվ իշխանությունները հետաքննություն են սկսել։«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման տեղեկատվություն է հրապարակվել տեղի գլխավոր դատախազության կայքում:
Դիակները հայտնաբերվել են երկուշաբթի օրը Սիտակուարոյի քաղաքապետարանում: Դեպքի վայր են ժամանել հանցագործությունների քննության դեպարտամենտի մասնագետները, որոնք հաստատել են, որ փոխադրամիջոցում առկա են ութ տղամարդու և մեկ կնոջ մարմիններ՝ ենթադրաբար հրազենային վնասվածքներով: Դրանք հանձնվել են դատաբժիշկներին ՝ պարզելու մահվան պատճառը: Զոհերի ինքնությունը հայտնի չէ:
«Գլխավոր դատախազությունը շարունակում է հետաքննությունը՝ նպատակ ունենալով պարզել փաստերը և բացահայտել հանցագործներին»,-ասված է դատախազության հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի