Զելենսկի. Ուկրաինան ամեն ինչ անում է Ղրիմը վերադարձնելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն ամեն ինչ անում է Ղրիմը Կիևի վերահսկողության տակ վերադարձնելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով Զելենսկու թվիթերյան գրառմանը։
Նշվում է, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ղրիմի ժողովուրդների տեղահանության զոհերի հիշատակի օրը նշվում է մայիսի 18-ին: Այս օրը թերակղզում անցկացվում են հիշատակի միջոցառումներ:
«77 տարի առաջ Ղրիմի ամբողջ թաթարական բնակչությունն արտաքսվեց Ղրիմից: Դրա պատճառով նրանք կորցրել են մարդկանց 50% -ը: 7 տարի առաջ Ղրիմը բռնազավթվել է Ռուսաստանի կողմից: Ուկրաինան ամեն ինչ անում է թերակղզին վերադարձնելու համար: Այդ պատճառով ենք մենք գործարկել Ղրիմի պլատֆորմը», - գրել է Զելենսկին։
«Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովը, որի ժամանակ Կիևը նախատեսում է քննարկել թերակղզու «վերադարձի» հարցը, նախատեսված է օգոստոսի 23-ին: Ուկրաինական կողմը մի շարք պետությունների առաջարկել է միանալ միջոցառմանը, այդ թվում ՝ ԱՄՆ-ին, Թուրքիային, Մեծ Բրիտանիային, Կանադային և ԵՄ անդամ երկրներին։
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմը Միացյալ Նահանգներին հորդորում է Ալյասկան վերադարձնել Ռուսաստանին
- Անգելա Մերկել․ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Բելառուսում, Ղրիմում ավելին է, քան անհանգստացնող
- Ուկրաինան խոշոր վարժանքներ է սկսել Ղրիմի մոտակայքում