Ռուսաստանը կօգնի Երևանին ու Բաքվին սահմանային կարգավորման հարցում՝ երկու կողմից նման խնդրանքի դեպքում․ Ռուդենկո
Ռուսաստանը աջակցություն կցուցաբերի Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանին առկա լարվածության կարգավորման հարցում, եթե նման խնդրանք երկու պետություններից էլ ստացվի: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Սա նորմալ իրավիճակ է, երբ նման միջավայրում գտնվող կողմերը դիմում են մեզ օգնության, աջակցության, միջնորդության համար, հատկապես, որ մենք փորձ ունենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարության մշակման համատեքստում: Հետևաբար, եթե այդպիսի դիմում լինի բոլոր մասնակիցների կողմից, այլ ոչ թե միայն մի կողմից, նկատի ունեմ Ադրբեջանից և Հայաստանից, ապա մենք պատրաստ կլինենք տրամադրել այն օժանդակությունը, որը կարող ենք», - ասել է Ռուդենկոն։
Ռուդենկոն ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարները մայիսի 19-ին Դուշանբեում կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը:
«Արտաքին գործերի նախարարները մեկնում են Դուշանբե՝ քննարկելու օրակարգի բոլոր հարցերը: Չեմ բացառում, որ այդ հարցը կքննարկվի այնտեղ։ Կարծում եմ, որ հիմնական քննարկումը տեղի կունենա Դուշանբեում նախարարների հանդիպմանը», - ասել է Ռուդենկոն։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանը հատելու հետ կապված հարցով Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը դեմ է Հայաստանի կողմից սահմանային խնդիրները միջազգայնացնելու փորձերին
- Ջեյք Սալիվանը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ. ԱՄՆ-ը սադրիչ է համարում ադրբեջանական ուժերի գործողությունները
- ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
- Ադրբեջանցիները ոչ միայն չեն նահանջել, այլ Գեղարքունիքի ուղղությամբ շարունակում են առաջանալ․Գեղամասար համայնքի ղեկավար
- Արա Այվազյանը կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
- Ադրբեջանի նախագահն արձագանքել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու քայլին
- Ինչ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում, կարող է ընդլայնվել ու ընդգրկել այլ մարզեր, այլ տեղամասեր. Աբրահամյան
- Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին Բաքուն համարում է խնդրի քաղաքականացման փորձ
- Սյունիքում ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանական խմբի հետ բանակցում է նաև Մուրադովը
- ՄԻՊ-ն աշխատակազմի ներկայացուցիչների հետ մեկնել է Գեղարքունիքի մարզ