ԵԽԽՎ զեկուցողը կայցելի Երևան` արցախյան հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցի համար
2021 թ. մայիսի 19-ից 22-ը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և բնակչության հանձնաժողովի անունից Փոլ Գավանը (Իռլանդիա, UEL) կայցելի Հայաստան՝ տեղեկություններ հավաքելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մարդասիրական հետևանքների վերաբերյալ իր զեկույցի համար: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ից։
Գավանը հանդիպումներ է ունենալու խորհրդարանականների, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաև տարբեր նախարարությունների ներկայացուցիչների հետ, որոնք զբաղվում են հակամարտության հումանիտար հետևանքներով: Նա նաև հնարավորություն կունենա լսել տեղահանված անձանց, գերիների և անհայտ կորածների ընտանիքներին, հանդիպումներ կունենա հոգևոր առաջնորդների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այցը նաև թույլ կտա նրան ավելի լավ հասկանալ Հայաստանում այդ հարցի շուրջ աշխատող միջազգային կազմակերպությունների դերը և ներդրումը, այդ թվում`Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ՄԱԿ-ի գործակալությունները, մասնավորապես` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի դերը:
Գավանը նախատեսում է ամռանն այցելել Ադրբեջան` լրացուցիչ տեղեկություններ հավաքելու համար, և նպատակ ունի աշնանն ավարտել իր զեկույցը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի