ԵԽԽՎ զեկուցողը կայցելի Հայաստան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Փոլ Հավանը (Իռլանդիա, UEL) մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան` Ադրբեջանի հետ հակամարտության հումանիտար հետևանքների մասին իր զեկույցը պատրաստելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայք էջից։
Նա հանդիպումներ կանցկացնի խորհրդարանականների, այդ թվում ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաև տարբեր նախարարությունների ներկայացուցիչների հետ, որոնք զբաղվում են հակամարտության հումանիտար հետևանքներով: Նա նաև հնարավորություն կունենա լսելու տեղահանված անձանց , գերեվարվածների և անհայտ կորածների ընտանիքներին, ինչպես նաև հանդիպումներ կունենա հոգևոր առաջնորդների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են Վեհաժողովից, այցը նաև թույլ կտա նրան ավելի լավ հասկանալ Հայաստանում միջազգային կազմակերպությունների դերը և ներդրումը, այդ թվում ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ՄԱԿ-ի գործակալությունների, մասնավորապես ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ( UNHCR):
Հավանը նախատեսում է շարունակել իր աշխատանքը ` ամռանն այցելելով Ադրբեջան` լրացուցիչ տեղեկություններ հավաքելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան