Զարիֆ. ԱՄՆ-ն Սիոնիստական ռեժիմին հրթիռ է տրամադրել, որպեսզի ավելի մեծ ճշգրտությամբ սպանի երեխաներին
Իրանի արտգործնախարարը Թվիթերում գրել է. «ԱՄՆ-ի արտադրության զինամթերքը լցվում է անմեղ պաղեստինցիների վրա, իսկ Միացյալ Նահանգները Սիոնիստական ռեժիմին ևս 735 միլիոն դոլար արժողությամբ «երկիր-երկինք» տեսակի հրթիռներ է տրամադրել՝ երեխաներին ավելի մեծ ճշգրտությամբ սպանելու համար:
Pars Today-ի հաղորդմամբ, Մոհամմադ Ջավադ Զարիֆը հավելել է, որ դրանից հետո, ԱՄՆ-ը կանխեց Անվտանգության խորհրդի կողմից նույնիսկ ամենամեղմ հայտարարության հրապարակումը:
Զարիֆը գրել է. «Աշխարհը տեսնում է Սիոնիստական ռեժիմի և նրա կողմնակիցների կեղտոտ դեմքը»:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Իսրայելին 735 մլն դոլարի բարձր ճշգրտության զենքի վաճառքին։ Այս մասին հայտնել էր The Washington Post-ը։ Պարբերականը նշել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը համապատասխան ծանուցումը ստացել է մայիսի 5-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի