Ռուսաստանը նախատեսում է դիտորդներ ուղարկել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին
Ռուսաստանը նախատեսում է դիտորդներ ուղարկել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որը նշանակված է հունիսի 20-ին: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Մենք նախատեսում ենք դիտորդներ ուղարկել [Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին] առաջարկվող քվոտայի սահմաններում, բայց ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը դեռ չի որոշել դիտորդների ճշգրիտ թիվը։ Կա ժամանակային շրջանակ, երբ նրանք մեզ կտան վերջնական թիվը: Եվ մենք մեր դիտորդներին կուղարկենք այս ընդհանուր թվի սահմաններում», - ասել է Ռուդենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի