Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում
Եվրոպական խորհրդարանում մայիսի 20-ին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի քննարկման դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում։
Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բուիսոնը թվիթերում գրել է, որ Եվրոպական խորհրդարանի անդամներին Ադրբեջանն ուղարկում է մտահոգիչ նամակներ ու ներկայացրել է նամակներից հատվածներ։
««Հակագրոհ» ու «հումանիտար իրավունքի հարգում» Արցախի պատերազմում՝ ՍՈՒՏ, կրոնական հուշարձանների պահպանում՝ ՍՈՒՏ»,-գրել է Բուիսոնը՝ ներկայացնելով ուղարկվող նամակներում Ադրբեջանի պնդումները, թե Ադրբեջանը «հակագրոհ» է իրականացրել ի պատասխան Հայաստանի հարձակման, Ադրբեջանը խստորեն պահպանել է միջազգային հումանիտար իրավունքը։
Նամակում ասվում է, թե Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է մշակութային ու կրոնական հուշարձանների պաշտպանության մասին ու որ իր բարի կամքն էլ ցույց է տալիս՝ թույլատրելով հայերին այցելել Դադիվանք, ու նաև սկսել է «նախկին ալբանական Ղազանչի եկեղեցու» վերանորոգումը։
Նշենք, որ նախօրեին USCIRF (ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը) մտահոգություն էր հայտնել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վիճակի հետ կապված, նշելով, որ «USCIRF-ն անհանգստացած է աղոթատեղիների և այլ կրոնական վայրերի ամբողջականության պահպանման վերաբերյալ զեկույցներով, ինչպիսիք են Շուշիի Հայ Առաքելական Ղազանչեցոց տաճարը, որի գմբեթները, կարծես, հանվել են՝ «վերականգնման» մասին լուրերի ֆոնին` առանց այս եկեղեցու հետևոդների ներդրման»։
Օրերս էլ ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղ անխոչընդոտ մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը, նշելով, որ դա հնարավոր չէ Ադրբեջանի պատճառով:
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի մայիսի 17-ից 20-ը կայանալիք առաջիկա նստաշրջանի օրակարգում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների» վերաբերյալ բանաձևի նախագիծը։ Ռազմագերիների հարցի քննարկումը տեղի կունենա մայիսի 20-ին, որից հետո կլինի քվեարկություն։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը մտահոգված է Ղազանչեցոց տաճարի վիճակով
- Եվրոպական խորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը
- Le Figaro-ի լրագրողն Արցախից․ Հայերը զարմանում են՝ ինչի են սպասում ՄԱԿ-ը, ԵՄ-ն ու Ֆրանսիան, որպեսզի դատապարտեն տեղի ունեցողը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան