
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի դիտորդական առաքելության պատվիրակությանը
Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին՝ պատվիրակության ղեկավար Օուեն Մըրֆիի գլխավորությամբ։
«Նախարարի տեղակալն արժևորեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների դիտարկման ընթացքում և գոհունակությամբ արձանագրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ընտրական գործընթացներում համագործակցությունը։
Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց Հայաստանի՝ արդար, թափանցիկ և եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։