Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սյունիքում և Գեղարքունիքում մեր ժողովրդի հաջորդ պարտությունն է բեմադրվում
Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի պետական սահմանը Սյունիքում ու Գեղարքունիքում հատելուն ու Հայաստանի տարածքում հաստատվելուն.
«Ուզու՞մ եք ասեմ, թե ինչ է կատարվում ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Այնտեղ մեր ժողովրդի հաջորդ պարտությունն է բեմադրվում։ Ճիշտ այնպես, ինչպես դա եղել է անցած տարվա Արցախյան պատերազմի ժամանակ։ Նույն դերակատարները, նույն սցենարը և նույն մեթոդները։ Deja vu!
Ախր մենք տեսել ենք արդեն այս ամենը։ Թշնամին նորից գրոհում է մեր Հայրենիքը, Նիկոլն ու իր թիմը նորից խաբում են հասարակությանը, ժողովուրդը նորից ապակողմնորոշված է և չգիտի ինչ անել։
Անկեղծ հարց եմ տալիս, հարգելիներս՝ գոնե մոտավոր պատկերացում ունե՞ք, թե ՀՀ արևելյան սահմաններում ինչ վիճակ է։ Գիտե՞ք արդյոք, թե ինչի մասին են բանակցում հակամարտող կողմերը։ Վերջապես կա՞ն բանակցություններ, թե՞ չկան բանակցություններ։ Եթե կան, ապա ո՞վ, ու՞մ հետ և ինչի՞ մասին է բանակցում…
Ոչ մեկս էլ ոչինչ չգիտենք։ Մեզ շարունակ խաբում են։ Մեզ խաբել և անգամ համոզել են, որ այլևս բանակ չունենք։ Որ ի վիճակի չենք դիմակայելու թշնամուն։ Որ Արցախը վաղուց էր հանձնած և այլն, և այլն։ Ու հենց դա է մեզ սպանող հիմնական զենքը՝ Նիկոլի սուտը։
P.S. Երկու օր առաջ Գողթում տեղի ունեցած «Նիկովիդ-18: Ախտորոշում և բուժում» համաժողովի ընթացքում Կարեն Վրթանեսյանը չափազանց ճիշտ և կարևոր միտք հնչեցրեց։ Նա ասաց, որ իրական ճակատը այսօր կառավարական առանձնատների ու Կառավարության շենքի միջանկյալ հատվածով է անցնում։ Որ Երևանում է պետք լուծել բոլոր խնդիրները։ Որ միայն կապիտուլյանտի հեռացումը մեզ դուրս կբերի այս մղձավանջից։ Բայց դե ասողին լսող է պետք»։
Հարակից հրապարակումներ`
- Անպատասխանատվության ու թուլամորթության շքերթը շարունակվում է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Ադրբեջանն այժմ փորձում է երկու խնդիր լուծել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Սա է այլևս յուրաքանչյուրիս պարտքը՝ վերացնել նիկոլիզմն ու դաստիարակել հայրենասեր սերունդ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Ցավով եմ փաստում, բայց նա մարսել է Հայրենիքի զգալի հատվածը թշնամուն հանձնելը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան