Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին` կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ։ Ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում Բաքվին և Երևանին լարվածության թուլացման հարցում` ամենաբարձր մակարդակներով կանոնավոր շփումների միջոցով: Գործառնական հաղորդակցությունը պահպանվում է մեր երկրների ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով:
Մենք վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների խստորեն կատարման անհրաժեշտությունը:
Բոլոր նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում մենք տեսնում ենք ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը, որին կհաջորդի նաև դեմարկացիան։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ նպաստելու՝ Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն հաստատեց՝ Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն եղել է
- Պահանջում եմ՝ Փաշինյանի գլխավորությամբ Վայոց ձորի և ՀՀ Սյունիքի մարզպետներն այսօր այցելեն Բերձոր. Ղազարյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սյունիքում և Գեղարքունիքում մեր ժողովրդի հաջորդ պարտությունն է բեմադրվում
- Քննարկվել են Սյունիքի, Վարդենիսի սահմանային անվտանգության խնդիրները․ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»
- Սյունիքի մարզից ցնցումային համախտանիշով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա
- Ինչ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում, կարող է ընդլայնվել ու ընդգրկել այլ մարզեր, այլ տեղամասեր. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի