ՊՆ-ն հաստատեց՝ Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն եղել է
Հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել, որը արագ հարթվել է։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
«Թեթև միջադեպ է եղել, բայց շատ արագ հարթվել է, որևէ խնդիր չի առաջացրել։ Համացանցում լուրեր են տարածվում, թե ադրբեջանցիներն առաջ են եկել, մերոնցից զենքերը վերցրել են, բայց վստահ՝ նման բան չկա։ Ադրբեջանցիները մեր կողմից 3 հատվածով շրջափակման մեջ են, ունեն ընդամենը մեկ ճանապարհ՝ հետդարձ դեպի իրենց դիրքեր»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել են Սյունիքի, Վարդենիսի սահմանային անվտանգության խնդիրները․ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»
- Կարեն Հովհաննիսյան. Վարդենիսի դիրքերում գրեթե ոչինչ չի փոխվել, թուրքը դեռ վրանները խփած, դիրքավորված նստած է