Նաոմի Քեմփբելը 50 տարեկանում առաջին անգամ մայրացել է
Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը Instagram-ում տեղեկացրել է, որ առաջին անգամ մայր է դարձել: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»։
«Այս հիանալի փոքրիկ երջանկությունն ինձ ընտրել է որպես իր մայր: Ես այնքան ուրախ եմ, որ այս նուրբ հոգին հայտնվել է իմ կյանքում: Բառեր չունեմ նկարագրելու այն կապը, որն այժմ կիսում եմ քեզ հետ, իմ հրեշտակ: Ավելի մեծ սեր չկա», - գրել է Քեմփբելը։
50-ամյա սուպերմոդելը տեքստին կից լուսանկար է հրապարակել՝ ձեռքերում պահված նորածին երեխայի ոտքերը։ Նորածնի անունը Քեմփբելը դեռ չի հայտնել։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի