Ռադան հայտարարել է ԱՄՆ-ի` Ուկրաինայի և ԵՄ-ի դեմ պատերազմում ՌԴ-ին ներգրավելու ծրագրի մասին
Ռադայի պատգամավոր «Ընդդիմության պլատֆորմ՝ կյանքի համար» կուսակցությունից Ռենատ Կուզմինն ասել է, որ Միացյալ Նահանգները ծրագրում է Ուկրաինայի և Եվրոպայի դեմ պատերազմում ներքաշել նաև Ռուսաստանին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Պատգամավորը, խոսելով Կիևի իշխանությունների կողմից «Ընդդիմության պլատֆորմ՝ կյանքի համար» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի դեմ քրեական գործ հարուցելու մասին, ասել է, որ իրենց գործողությունները Եվրոպայում խոշոր պատերազմ սանձազերծելու ծրագրի մի մաս են կազմում: Նրա խոսքով, այս ընդդիմադիր քաղաքական գործիչը պայքարում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար, բայց պաշտոնական Կիևը բոլորովին այլ խնդիրներ է հետապնդում:
Կուզմինը կարծում է, որ Ուկրաինայի կառավարությունը, գործելով ի շահ արևմտյան կուրատորների կամ արտերկրյա տերերի, երկիրը տանում է դեպի պատերազմ:
«Եվ ոչ միայն պատերազմ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև. Ուկրաինայի կառավարությունը հրահրում է այնպիսի պատերազմ, որի մեջ փորձում է ներգրավել ամբողջ Եվրոպան: Եվ անվերջ Եվրոպայից ինչ-որ ռազմական օգնություն աղերսելով, ամբողջ Եվրոպան տանում է պատերազմի»,- կարծիք է հայտնել Կուզմինը։