Արցախի ՄԻՊ-ն այցելել է ոստիկանության ձերբակալվածների պահման վայր
Մայիսի 18-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը, պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ձերբակալվածների պահման վայր: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը:
«Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչը ծանոթացել է ՁՊՎ պայմաններին և այնտեղ պահվող անձանց իրավունքների պաշտպանության ընթացակարգերին, ինչպես նաև առանձնազրույցներ ունեցել և՛ ոստիկանության ծառայողների, և՛ ձերբակալված անձանց հետ:
Պաշտպանի ներկայացուցիչը հատուկ ուշադրություն է դարձրել ձերբակալված անձանց հանդեպ վերաբերմունքին:
Պաշտպանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ պաշտպանության իրացումը և կարևորում` իր լիազորությունների շրջանակներում ազատությունից զրկման վայրեր կատարվող մշտադիտարկման այցերը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան