Ավստրիայի ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի «անեծքին»
Մերձավոր Արևելքում հակամարտությունը հնարավոր չէ լուծել փրփրոտ բերանով, Թուրքիան պետք է նպաստի իրավիճակի լիցքաթափմանը։ Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալլենբերգը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի «անեծքը»:
Ավստրիայի նախարարի հայտարարության տեքստը «ՌԻԱ նովոստի»-ին է տարածել:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ անիծում է Ավստրիայի կառավարությանն այն բանի համար, որ Ավստրիայի պետական գերատեսչությունների շենքերի վրա բարձրացրել է Իսրայելի դրոշները:
«Անհնար է փրփուրը բերանին լուծել Մերձավոր Արևելքի հակամարտությունը: Համասը ահաբեկչական կազմակերպություն է: Մենք չպետք է թույլ տանք, որ նրանք գործողության օրենքը պարտադրեն մեզ»,-ասել է Շալլենբերգը:
Ըստ նրա, ահաբեկչության ժամանակ Իսրայելի կողքին գտնվող պետությունների, այդ թվում՝ Ավստրիայի դեմ ուղղված նման հարձակումներով, թուրք քաղաքական գործիչները հերթական անգամ ցույց են տալիս «իրավունքի իրենց սարսափելի ըմբռնումը»:
«Կրակին յուղ լցնելու փոխարեն, Թուրքիային շտապ կոչ ենք անում նպաստել լիցքաթափմանը»,-հավելել է արտգործնախարարը:
Ավստրիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ Էրդողանի խոսքերից հետո Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ:
«Նախագահ Էրդողանի այս անհեթեթ հայտարարություններից հետո առավոտյան Թուրքիայի դեսպանը կանչվեց ԱԳՆ՝ նրան Ավստրիայի հստակ դիրքորոշումը փոխանցելու համար»,- «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի