Ավրաամ Ռուսոյի առևանգման գործով 2 ադրբեջանցի դատապարտվել է
Մոսկվայի Պրեսնենյան դատարանը երկարաժամկետ ազատազրկման է դատապարտել հայազգի երգիչ Ավրաամ Ռուսոյի առևանգման գործով ամբաստանյալներին, սակայն նրանք պատժի կրումից ազատ են արձակվել՝ արդարադատության համար պատասխանատվության ենթարկվելու ժամկետի լրանալու պատճառով, գրում է «ՏԱՍՍ»-ը:
Ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովի եղբորորդու՝ Վլադիմիր Գուսակովի թիկնապահը վեց տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում, իսկ գործարար Էլյար Դամիրովը՝ հինգ տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր են ճանաչվել բռնության գործադրմամբ նախնական դավադրության միջոցով առևանգման համար (ՌԴ քրեական օրենսգքրի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ» պարբերություններ):
Այս հանցագործության վաղեմության ժամկետը 15 տարի է, իսկ Գուսակովն ու Դամիրովը առևանգել են Ռուսոյին 2004 թվականին, ինչը նշանակում է, որ հանցանքի իրագործումից անցել է ավելի քան 15 տարի։
Գուսակովի և Դամիրովի հետ առևանգմանը մասնակցություն է ունեցել նաև Իսմայիլովի եղբորորդին՝ Զաուր Մարդանովը, սակայն նրա գործով առանձին վարույթ է կազմվել, և նրա պատժաչափը կհրապարակվի ավելի ուշ: