Բելգիայի դեսպանի կինը մեղադրվում է Սեուլում առևտրական կանանց ծեծելու մեջ
Հարավային Կորեայում Բելգիայի դեսպանի կինը Սեուլում ծեծի է ենթարկել երկու առևտրական կանանց, հայտնում է rtbf-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Ոստիկանության տվյալներով, դիվանագետի կինը՝ Սիան Սյուեցյուն, Սեուլի հագուստի խանութում փորձել է երկու իր և շտապել է դեպի ելքը: Խանութի աշխատակցուհին անմիջապես վազել է նրա ետևից: Ենթադրաբար, հենց դա է վիճաբանության պատճառ դարձել: Հարավային Կորեայի լրատվամիջոցների կողմից տարածված տեսախցիկների կադրերում երևում է, թե ինչպես է կինը հարվածում վաճառողի գլխին, այնուհետև հարվածում է օգնության հասած մեկ այլ աշխատակցի:
Կինն ինքը վկայակոչել է դիվանագիտական անձեռնմխելիությունը `քրեական հետապնդումից խուսափելու համար: Իր հերթին, նրա ամուսինը` դեսպան Փիթեր Լեսկյոն, իր ափսոսանքն է հայտնել այս միջադեպի կապակցությամբ:
«Անկախ հանգամանքներից, նրա (կնոջ-խմբ․) արձագանքն անընդունելի է», - խոստովանել է դիվանագետը:
Միևնույն ժամանակ, Բելգիայի դեսպանատնից հայտնել են, որ իրենք «պաշտպանում են դեսպանի կնոջ անձեռնմխելիության իրավունքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի