Էդգար Ղազարյան. Մուկուչյանի ներկայությունը կառավարության շենքում ցցուն ապացույց է՝ ԿԸՀ-ն գտնվում է Կառավարության վերահսկողության ներքո
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ կառավարությունում արված այսօրվա լուսանկարները և գրել .
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ֆիզիկական ներկայությունը կառավարության շենքում, նախընտրական շրջանում, առավել ևս երբ իշխող քաղաքական ուժը հայտարարել է ընտրությանն իր մասնակցության մասին, արդեն իսկ ցցուն ապացույց է, որ անկախ սահմանադրական մարմին հանդիսացող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնվում է Կառավարության ազդեցության և վերահսկողության ներքո:
Կամ ինչ գործ ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր Սահմանադրական լիազորությունների կատարումը քննարկի Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում իմ առաքելության ընթացքում Լեհաստանում կազմակերպվել է թե նախագահի, թե խորհրդարանի ընտրություններ, սակայն ոչ կառավարությունը, ոչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրա կազմակերպմանն առնչվող հարցերը որևէ դեսպանի հետ չեն քննարկել:
Խեղկատակության և խայտառակության անվերջանալի գլխապտույտը ոչ մի կերպ չի ավարտվում»։
Նշենք, որ կառավարության հրապարակած տեղեկատվության համաձայն, այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցերը քննարկելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է անցնել արտակարգ ռեժիմում օպերատիվ կառավարման, կործանարար է այլևս ամեն րոպեն. Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Հայաստանի թուրքասեր իշխանությունները Ադրբեջանին կփոխանցեն ականապատված տարածքների քարտեզները
- Հայաստանը ղեկավարում են Հայաստանի թշնամիները. Էդգար Ղազարյան
- Փաշինյանի կողմից իշխանության զավթումը հնարավոր է կանխել մայիսի 10-ին. Էդգար Ղազարյանը
- Էդգար Ղազարյան. Մեր հանդիպման հնարավորությունը Արմեն Սարգսյանի կողմից տապալվեց
- Էդգար Ղազարյան. Ինչպես կարող են գեներալներն իրենց զորքին տանել հաղթանակի, եթե ի վիճակի չեն իրենց կողքին կանգնած վտանգը սեփական ձեռքով չեզոքացնել
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի