Ես մնում եմ նույն համոզմանը՝ սրա հետ ընտրություններին գնալն ավանտյուրա է. Շարմազանով
«Հայաստանում չկա իշխանություն, այլ կա Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող խունտա՝ կապիտուլյանտ Նիկոլի գլխավորությամբ։ Դժբախտաբար, մեր կանխատեսումներն իրականացան, երբ մենք ասում էինք՝ եթե սա մնաց իշխանության, ապա արդեն ՀՀ սահմանների անառիկությանն է վտանգ սպառնալու»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, երբ Հայաստանը չունի գործադիրի ղեկավար, այլ ունի «ֆեյսբուքյան լայվերով ժողովրդին մոլորության մեջ գցող մի խեղկատակ», ապա բնական է, որ ՀՀ սահմանների համար էլ գեներալ Մուրադովը պետք է բանակցի։
«200-250 հոգով քո սահման են մտնում՝ անգամ մի հատ օդ չկրակելով, բա ի՞նչ եք ուզում։ Ասում են՝ ՀԱՊԿ-ին են դիմել, բայց ՀԱՊԿ-ին ո՞ւր ես դիմել, ա՛յ տղա, դու զինված ուժեր չունե՞ս, ՊՆ չունե՞ս, ներքին զորքեր չունե՞ս։ 500-1000 հոգանոց ջոկատներով ես ֆռֆռում Հայաստանում, Սյունիք էլ սնայպերներով ես գնում, բա դրանք տանեիր՝ Սյունիքում սահմանները պահեին։ Չնայած, սրանց համար սա հայրենիք չի, իրենցից մեկը մեկ-երկու օր առաջ ասաց, որ իրենք ժողովրդին են պահում, հո ամայի տարածքները չեն պահելու։ Դե ժողովրդին բերեք կենտրոնացրեք մի տեղում, դարձրեք մի կոնսլագեր»,- նշեց նա։
Ըստ Էդուարդ Շարմազանովի, որքան երկար մնա Նիկոլ Փաշինյանի, այդքան ավելի շատ է թշնամին ՀՀ-ն բաստուրմայի նման կտրելով վերցնելու։
«Չորս օրում վեց հատ ԱԽ նիստ են անում, արա՛, ժողո՞վ է, ի՞նչ է։ Եթե դու չես կարողանում, հել գնա, ով կարող է, նա կգա, կանի։ Դեռ ինչքա՞ն են սրան հանդուրժելու, ինչքա՞ն»,- հարց հնչեցրեց նա, ապա ինքն իր հարցին պատասխանեց՝ քանի դեռ հայ ժողովրդի թեկուզ փոքր հատվածն իր տանը նստած անտարբեր սպասում է, իսկ մյուս՝ ավելի փոքր մասն էլ, մայիսի 9-ին ծափերով դիմավորում է «հողատու կապիտուլյանտին», շարունակվելու է այս իրավիճակը։
«Ասում են՝ Ադրբեջանը չի հաղթել, բա որ չի հաղթել, դու ու քո կինը գնայիք մայիսի 9-ին Շուշի, էդ ինչո՞ւ Մեհրիբանն ու Իլհամը գնացին։ Բա եթե Ադրբեջանը չի հաղթել, 200 հոգով դու մտնեիր իր տարածք»,- նկատեց նա։
Բացի այդ, նրա խոսքով, դեկտեմբերին, երբ ընդդիմությունը միասնական էր, Նիկոլ Փաշինյանի բլեֆը չստացվեց։
«Այդ ժամանակ նա առաջին անգամ խոսեց արտահերթ ընտրություններից, բայց ընդդիմությունը ասեց՝ այ տղա, դու ո՞վ ես, որ քո հետ գնանք ընտրության։ Բայց երբ դրանից հետո ուժերը սկսեցին հերթով նշել, որ պատրաստ են ընտրությունների գնալ ու այդպես հեռացնել Նիկոլին, բնականաբար, փողոցային պայքարն էլ մարեց։ Մենք ամենավերջինը հայտարարեցինք, որ գնում ենք ընտրությունների։ Մեր նպատակը սրան հեռացնելն է, բայց քանի որ դա արվում է ընտրություններով, մենք չէինք կարող նստել թաղտին ու սպասել բախտին։
Ես մնում եմ նույն համոզմանը՝ սրա հետ ընտրություններին գնալն ավանտյուրա է, որովհետև եթե սրանք կանգնում ասում են՝ մենք չենք պարտվել, մի ամբողջ օր խաբում են սահմանի մասին, ասում են՝ ապագա կա, էլ ի՞նչ եք ուզում։ Կարծում եմ, որ պետք է համախմբվել ու օգտգործել պայքարի բոլոր միջոցները՝ սրան հեռացնելու համար»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը նախատեսում է դիտորդներ ուղարկել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին
- «Պատիվ ունեմ» դաշինքի արժեքները
- «Պատիվ ունեմ». Հնգաթևն աստղն ու եռաբաղադրիչ «Ուղղի՛ ր մեջքդ։ Կպնե՛ նք գործին։ Որ ապրե՛նք» կարգախոսը