Իսրայելի հարվածներից Գազային հասցված վնասը գնահատվել է 244 միլիոն դոլար
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածին հասցված վնասը կազմում է գրեթե 244 միլիոն դոլար։ Անկլավի մամուլի ծառայության ղեկավար Սալամա Մաարուֆի հայտարարությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ին:
«Հարձակումները մեծ վնաս են պատճառել գույքին: Շենքերին, տներին և գյուղացիական տնտեսություններին հասցված վնասը նախնական գնահատականներով կազմում է 243,8 մլն դոլար»,-ասել է Մաարուֆը:
Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան: Շիկացման մեկնարկից ի վեր, Պաղեստինից Իսրայելի տարածք է արձակվել շուրջ 3350 հրթիռ, որից մոտ 500-ը ընկել է անկլավի տարածքում։ Իսրայելը «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգի արդյունավետությունը գնահատում է 90%:
Ըստ վերջին տեղեկությունների՝ Իսրայելում զոհվել է 12 մարդ և ավելի քան 50-ը վիրավորվել են: Իսրայելի պատասխան հարվածների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը հասել է 213-ի, այդ թվում՝ 61 երեխա:
Հարակից հրապարակումներ`
- Մահմեդականները դժգոհ են իսրայելա-պաղեստինյան նոր հակամարտության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումից
- Իսրայելը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին
- Մոսկվան դատապարտել է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի