Խոսրով Հարությունյանին բերման ենթարկելը լրիվ անհասկանալի էր և ոչ իրավաչափ. Փաստաբան
Երեկ Ազատության հրապարականից բերման ենթարկված ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը ոստիկանությունում երկու ժամից մի քիչ ավելի մնալուց հետո ազատ է արձակվել: Ոստիկանությունում դեպքի առիթով նյութեր պետք է նախապատրաստվեն, հանցակազմի առկայության պայմաններում որոշում կայացավի հարուցել քրեական գործ:
Panorama.am-ի հետ զրույցում փաստաբան Դավիթ Ավագյանն ասաց, որ Խոսրով Հարությունյանին որևէ մեղադրանք չի առաջրվել, քննությունը նախապատրաստման փուլում է:
«Պարոն Հարությունյանին և մյուս անձին բերման էին ենթարկել հավանաբար ծեծի ենթարկելու կասկածանքով: Խոսրով Հարությունյանն արդեն ոստիկանությունում բացատրություն է տվել, իր դիրքորոշումը հայտնել կատարվածի վերաբերյալ»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ առհասարակ երկու կողմից էլ ծեծ չի եղել. «Ազատության հրապարակում ոմն քաղաքացու կողմից տեղի էր ունեցել ակնհայտ սադրանք, մասնավորապես վերջինս անպարկեշտ վարքագիծ էր ցուցաբերել՝ հրապարակային հայհոյանքներ հնչեցնելով տարբեր անձանց հասցեին: Պարոն Հարությունյանը փորձել է տվյալ քաղաքացուն հանդարտեցնել, որին ի պատասխան՝ այդ քաղաքացին հրել է պարոն Հարությունյանին: Նա որևէ կերպ չի պատասխանել այդ սադրանքին, սակայն ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաև Խոսրով Հարությունյանին»:
Դ. Ավագյանի խոսքով, առհասարակ ոստիկանության միջամտությունը իրավաչափ չի եղել կոնկրետ պարոն Հարությունյանին բերման ենթարկելու մասով:
«Ոստիկանության ծառայողները պետք է հասեցական կիրառեին հարկադրանքի միջոցներ, այսինք այն անձը, որը սադրանքի էր դիմել, նրան պետք է բերման ենթարկեին: Խոսրով Հարությունյանին բերման ենթարկելը լրիվ անհասկանալի էր և ոչ իրավաչափ»,- ասաց Դավիթ Ավագյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի