Կան բանկերի հաճախորդների շերտեր, որոնք դիտարկվում են ավելի ռիսկային. ԿԲ նախագահ
«2021 թ. առաջին եռամսյակը ցույց է տալիս, որ վարկավորման տեմպերը մեր ակնկալիքից ավելի բարձր են»,-հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Ներկայացնելով Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը՝ Գալստյանը հայտնեց, որ, ըստ կանխատեսումների, Հայաստանի բանկերի վարքագիծը 2021-ին պետք է լիներ ավելի կոնսերվատիվ և վարկավորման տեմպերն պետք է ավելի թույլ էին լինելու, բայց արդյունքներն այլ են եղել:
Նրա խոսքոեվ՝ կան բանկերի հաճախորդների շերտեր, որոնք դիտարկվում են ավելի ռիսկային և բանկերը կարող են նրանց վարկ չտրամադրել, կամ նրանց նկատմամբ կիրառեն ավելի բարձր տոկոսադրույքով վարկավորման քաղաքականություն:
Մարտին Գալստյանը հայտնեց, որ նախորդ տարի ազգաբնակչության և բիզնեսի եկամուտների որոշակի նվազման պատճառով վարկերի սպասարկման հետ կապված քաղաքացիները և տնտեսավարողներ ունեցել են խնդիրներ, սակայն բանկերի կողմից ցուցաբերվել է շատ շրջահայաց քաղաքականություն:
Նրա խոսքով՝ այդ խնդիրը լուծելու նպատակով բանկերը վերանայել են վարկերի պայմանները՝ մի մասի դեպքում երկարացնելով վարկային պայմանագրի ժամկետը, մյուս դեպքում որոշակիորեն նվազեցնելով տոկոսադրույքները:
Ըստ ԿԲ նախագահի՝ կան բանկերի հաճախորդներ, որոնք մինչև հիմա գտնվում են ավելի արտոնյալ իրավիճակում, քան մինչև համավարակը նախատեսված էր վարկային պայմանագրերով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի