Կարմիր խաչը կոչ է անում վերացնել պատվաստանյութերի հասանելիության «ակնհայտ անհավասարությունները»
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը՝ աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունը, պետություններին և դեղագործական ընկերություններին կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել՝ վերացնելու այն «ակնհայտ անհավասարությունը», որն առկա է COVID-19 պատվաստանյութերի հասանելիության հարցում: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Մենք պետք է պայմանավորվենք, թե ինչպես ավելի մեծացնենք պատվաստանյութերի արտադրությունը և ակտիվորեն այն բաշխենք: Համաճարակի ծայրահեղ հանգամանքները պահանջում են միջազգային հանրության հրատապ գործողությունները»,- ասված է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռոկկիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի երեքշաբթի օրը տարածած համատեղ հայտարարության մեջ:
Մարդասիրական կազմակերպությունների ղեկավարները պետություններին հորդորել են դիտարկել պատվաստանյութերի արտադրությունն ու բաշխումը ընդլայնելու բոլոր հնարավոր եղանակները և դրանք ավելի մատչելի դարձնել սեփական քաղաքացիների և այլ երկրների բնակիչների համար, որպեսզի ոչ ոք չմնա ճակատագրի հույսին:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի