ՀՀ-ն դեռևս պաշտոնական մակարդակով նման փաստ չի ճանաչել, սա ճիշտ ուղղություն չէ, վնասում է Հայաստանի շահերը. Փաստաբան
Ամիսներ առաջ ադրբեջանական ագրեսիայի շրջանակներում մի քանի փաստաբաններ հաղորդում են ներկայացրել Քննչական մարմին և դատախազություն, որ ադրբեջանցիները մտնում են ՀՀ տարածք, ոտնձգություն են իրականացնում ՀՀ քաղաքացիների դեմ: Քրեական գործ չի հարուցվել:
Փաստաբանները դիմել են դատարան: Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ հաղորդման համար հիմք են հանդիսացել մեդիա նյութերն ու ֆիզիակական անձի հայտնած տեղեկատվությունը:
«Չի կարող քննչական մարմինը և դատախազությունը որոշել՝ տարածքները հայկակա՞ն են, թե՞ ադրբեջանական, իրենց լիազորությունների մեջ չի մտնում: Քանի դեռ վերջնականապես չի իրականացվել սահմանազատում միջազգային իրավունքի մակարդակում, սահմանները հստակեցված չեն, չի կարող վարույթ իրականացնող մարմինը ելնելով կանխավարկածից, որ դրանք հայկական չեն:
Հայաստանը դեռևս պաշտոնական մակարդակով նման փաստ չի ճանաչել, սա ճիշտ ուղղություն չէ, վնասում է Հայաստանի շահերը»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ իրենք չեն ակնկալում, որ քննիչը դատախազը, ոստիկանը գնան ադրբեջանական զինվորականներով գտնվող տարածք, նրանց հարցաքննի կամ նրանց նկատմամբ քննչական գործողություն կատարի:
Հ. Խուդոյանի խոսքից հետո դատավորն ասաց. «Ձեր բողոքով ընդամենը պնդում եք, որ ընթացակարգը պահպանվի, հարուցվի քրեական գործ, եթե չհասնեն այն հնարավոր արդարությունը, որ անձը մեղադրվի և դատապարտվի, բայց գոնե քրեական գործ հարուցվի, նույնիսկ կասեցվի, որովհետև հեռանկար դուք առնվազն, որպես բողոքատեր, չեք տեսնում»:
Հ. Խուդոյանն արձագանքեց, որ և Քրեական օրենսդրության, և Քրեական դատավարության սկզբունքների, նաև այստեղ ավելանում է ՀՀ պետական շահը միջազգային իրավունքի համատեքստում. «Եթե առանձին քրեական գործի նպատակը կարող է լինել կոնկրետ անձի պատասխաատվության ենթարկելը, կոնկրետ այս դեպքում Հայաստանի շահն է նման պատերազմական իրավիճակում կամ պատերազմական հանցագործությունների միջազգային իրավական գնահատականի հասնելը: Եթե վաղը, մյուս օրը այս հարցը փորձենք բարձրացնել միջազգային ատյաններում, հղում կարող են անեն, որ նույնիսկ ձեր իրավապահ մարմինները այստեղ հանցագործության հատկանիշներ չեն տեսել, ինչի՞ մասին եք խոսում»:
Դատախազն ու քննիչը ներկայացրեցին իրենց դիրորոշումները: Դատավորն արձագանքեց. «Դուք ասում եք՝ թեև ձևականորեն առիթ կար, բայց այդ առիթին այնքան տվյալներ չկային, որպեսզի վարույթ նախաձեռնեինք, փորձեինք հիմքեր ձեռք բերել հավանաբար քրեական գործ հարուցելու համար»:
Այնուհետև դատավարը նշեց, որ սույն գործով որոշում կայացնելու համար խոչընդոտներ առկա չեն, հետևաբար ավարտում է սույն գործի քննությունը, հեռանում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Դատական նիստը՝ Yerevan.today-ի տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը
- Շուռնուխում խուճապ չկա, բայց բնակիչների շրջանում անհանգստություն ու մտավախություն կա. համայնքապետ
- «Շուռնուխում և Որոտանում փողոցի մի կողմում թշնամու զինվորներն են, մյուսում հայ գյուղացին՝ իր ընտանիքով ու երեխաներով»
- Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը
- Շուռնուխում լարված իրավիճակ է
- Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխում են, 12 տան գլխին են կանգնած․ գյուղապետ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի