2021 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում պահպանվել է ցածր տնտեսական ակտիվությունը. Մարտին Գալստյան
«Նախորդ տարեվերջից սկսած ՀՀ-ում արձանագրվում է գնաճի էական արագացում, և գնաճային միտումները հիմնականում պայամանավորված են միջազգային ապարանքահումքային շուկաներից փոխանցվող և դրամի արժեզրկմամբ դիտարկվող առաջարկի մեկանգամյա գործոններով, ուստի այն կրում է ժամանակավոր բնույթ»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ԿԲ-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը։
Նա հավաստիացրեց, որ, ըստ կանխաետեսումների, գնաճը տարեվերջին կմոտենա նպատակային 4 %-ի ցուցանիշին։
Մարտին Գալստյանը հայտնեց, որ գնաճը գնահատվում է կառավարելիության տիրույթում և հիմնակնում խարսխված է։
Նրա խոսքով, ԿԲ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հասարկության մոտ մեծացել են ապագայի վերաբերյալ անորոշությունները, որը կարող է գնաճի ապագա ռիսկեր առաջացնի։
ԿԲ նախագահի խոսքով՝ նախորդ տարի դիտվել է տնտեսական ակտիվության անկում՝ արտահայտվելով տնտեսության բոլոր ճյուղերի էական նվազումներով։
«Համավարակի հետևանքով կուտակված մեծ անորոշության ներքո, հասարակությունը դրսևորել է նախազգուշական վարքագիծ, ինչը գերակշռել է հարկաբյուջետային խթանմանը՝ հանգեցնելով ներքին պահանջարկի թուլացմանը»,-հայտնեց Հայաստանի գլխավոր դրամատան ղեկավարը։
Նա պատգամավորներին տեղեկացրեց, որ ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն և աստիճանաբար բարձրացրել խթանման չափը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տեկոսադրուքը 1.25 %-ային կետով։
Մարտին Գալստյանի խոսքով՝ լրացուցիչ անորոշություն է առաջացրել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը և կորոնավիրուսի նոր ալիքի բռնկումը, որ բերել է ֆինանսական շուկայում ռիսկերի աճ, իսկ արժութային շուկայում՝ ՀՀ դրամի որոշակի արժեզրկման։
Նա հայտնեց, որ ԿԲ-ն, շարունակելով հավատարին մնալ լողացող քաղաքականությանը և ֆինանսական շուկայի բնականոն գործունեությանը, արտարժութային շուկայում ունեցել է իրավիճակային փոքր չափով մասնակցություն։
Գալստյանի խոսքով՝ նախորդ տարեվերջին արտաքին շուկայում վերականգնման սպասումները զուգագցելով ապրանքային խնդիրների հետ, ՀՀ-ում և գործընկեր երկրներում առաջացրել են գնաճային իրավիճակ, որի արդյունքում մի շարք ներմուծվող ապրանքների միջոցով գնաճային ճնշումներ են ավելացել նաև ՀՀ-ում։
«Դեկտեմբերին, հաշվի առնելով արտաքին տնտեսություններից սպասվող գնաճային ազդեցությունների ներքո կանխատեսվող գնաճի և գնաճային սպասումների որոշակի արագացումը, ԿԲ-ն մեծ քայլով՝ 1 %-ային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրուքը՝ կրաճատելով դրամավարկային քաղաքականության խթանող չափը»,– հայտնեց ԿԲ նախագահը։
Նա տեղեկացրեց, որ 2021 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում դեռևս պահպանվել է ցածր տնտեսական ակտվիվությունը և պահանջարկի թույլ միջավայրը, սակայն ԿԲ-ն կանխատեսում է, որ 2021 թվականին կշարունակվի համախառն պահանջարկի դանդաղ վերականգնումը՝ առկա անորշությունների պայմաններում։
Ըստ Գալստյանի՝ ներքին պահանջարկի ավելացմանը հիմնականում նպաստել են արտերկրից կատարվող դրամական փոխանցումները։